Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում չի համաձայնել պաշտոնական տվյալների հետ, որ Հայաստանում աղքատությունը 37% է:
–Մեր տվյալներով՝ 2012թ. Հայաստանում աղքատների թիվը հասել է 47%–ի,–ասել է նա՝ ավելացնելով, որ նրանց 10%–ը սոված է պառկում քնելու։
–Այսինքն, Հայաստանում ամեն 10–րդ ընտանիքը սոված է քնում։
Ադիբեկյանը նաև չի համաձայնել միջազգային հարցման տվյալների հետ, որ Հայաստանը դժբախտ բնակչության երկրների շարքում նախավերջինն է։
–Դժբախտ չենք, ուղղակի չեն սիրում ավելի երջանիկ ու հարուստ երևալ։ Վախենում են՝ իրենց աչքով չտան, չնախանձեն, իրենց տան ապրանքը չգողանան,–ընդգծել է Ադիբեկյանը:
Ադիբեկյան. «Աղքատությունը ոչ թե 37% է, այլ 47%»

7or.am