Օբամայի դուստրերը սովորեցրել են հորը զվարճանալ սոցկայքերում
Ամերիկյան «People» ամսագրին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ հեշտ չէ լինել ընտանիքի միակ տղամարդը, երբ իրեն շրջապատում են 3 համառ, ուժեղ և բարձրահասակ կանայք՝ կինը՝ Միշելը, և երկու դուստրերը՝ 15-ամյա Մալիան և 12-ամյա Սաշան։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР-ТАСС»–ը։
«Երբ նրանք հավաքվում են, կարող են կատակել իմ ականջների վերաբերյալ, թե ինչպես եմ ես բարձր խոսում»,–ասել է ԱՄՆ առաջնորդը։
Միշել Օբաման էլ խոստովանել է, որ նախկինում Մալիան չի ցանկացել իր ընկերներին ծանոթացնել հոր հետ վերջինիս պաշտոնական պահվածքի պատճառով։ Օբաման հավելել է նաև, որ աղջիկներն իրեն ու Միշելին սովորեցրել են զվարճանալ սոցկայքերում, օգտվել «Instagram»-ից։