Լրահոս

19.12.2013 15:40


«Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնությունը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը

«Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնությունը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը
«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՀԱՅՐԵՆԻՔ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼ
«Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնությունը դատապարտում է՝
-Սերժ Սարգսյանի կողմից «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը պարտքի դիմաց ռուսական կողմին հանձնելը,
-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանրակրթության ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրելը,
-Մաքսային միությանը բռնակցման ճանապարհային քարտեզի պատրաստումը,
-Կառավարության կողմից կնքված և ՀՀ ԱԺ հաստատման ներկայացված երեք նվաստացուցիչ համաձայնագրերը գազի և նավթամթերքի վերաբերյալ։
Փաստում է՝
Մեծացնելով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ ՀՀ իշխանությունը յուրացնող վարչակարգը, ստելով և թաքցնելով ՀՀ հասարակությունից իրականում տեղի ունեցող գործընթացները, նպաստում է մեր պետականության վերացմանը, որի իրավական ու վերջնական ձևակերպումը կլինի Հայաստանի մուտքը Մաքսային միություն և Եվրասիական տնտեսական միություն։

Տեղեկացնում է՝
Այդ միությունների շրջանակներում մշտական գործող Եվրասիական տնտեսական հանձնաժողովը վերազգային մարմին է։ Հանձնաժողովի որոշումները պարտադիր են անդամ պետությունների համար։ Նրա հիմնական գործառույթները կայանում են Մաքսային միության և ԵՏՄ-ի գործունեությունն ու զարգացումն ապահովելը։ Այն առաջնորդվում է բացառապես Եվրասիական հանրության ամբողջացված շահերով՝ ստորադասելով որևէ առանձին անդամ պետության շահերը։
Հետևաբար, ստորադասվելու է նաև ՀՀ հասարակության շահերն, որը վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունն ու ազատ զարգանալու հնարավորությունները։
Մատնանշում է՝
Ինքնիշխանության կորստին տանող գործընթացում մեղավորություն ունեն նաև այն քաղաքական ուժերն ու գործիչներն, ովքեր չեն ընդվզում Հայաստանը Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության բռնակցման գործընթացի դեմ՝ լռելյայն նպաստելով դրան:
Կոչ է անում՝
ՀՀ Ազգային ժողովում անհապաղ իմպիչմենտի գործընթաց սկսել՝ որպես ապապետական վարչակարգի հեռացման սկիզբ:
Պահանջում է՝
Գործող իշխանության հրաժարականը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
«Արժանապատիվ Հայրենիք» նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը