Լրահոս

19.12.2013 20:23


Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը տեղափոխվել է այլ խումբ

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը տեղափոխվել է այլ խումբ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2014/2015 թթ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը վիճակահանության արդյունքում ընդգրկվել էր 4-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները պետք է լինեին Սլովակիայի, Հունգարիայի և Ադրբեջանի հավաքականները: ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել փոփոխություններ կատարել մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության վիճակահանությունում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չհանդիպեն միմյանց հետ: ՈՒԵՖԱ-ի նոր որոշմամբ, Հայաստանի փոխարեն այդ խմբում հանդես կգա Սլովենիայի ընտրանին, իսկ մեր հավաքականը տեղափոխվել է 9-րդ խումբ, որտեղ մեր մրցակիցները կլինեն Իտալիայի, Սերբիայի և Սան Մարինոյի մինչև 19 տարեկանների հավաքականները: Հանդիպումները կկայանան 2014թ. հոկտեմբերի 10-ին, 12-ին և 15-ին:

Այս խորագրի վերջին նյութերը