Լրահոս

19.12.2013 16:23


Գազի պայմանագրերի վերաբերյալ ԱԺ արտահերթ նստաշրջան

Գազի պայմանագրերի վերաբերյալ ԱԺ արտահերթ նստաշրջան

ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում առաջարկել է դեկտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ին, գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան: Օրակարգում ընդգրկված են նաև ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բնական գազի վերաբերյալ կնքված պայմանագրերը։

Ներկայացնում ենք օրակարգային հարցերն ամբողջությամբ՝

  1. Հայաստանի Հանրապետության Նախագահի առարկությունները «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նա­խագծերի վերաբերյալ
  2. «Հա­­յաս­­տանի Հանրապետության բյուջետային հա­մա­կար­գի մա­սին» Հայաստանի Հան­րա­պե­­տու­թյան օրենքում լրացումներ կա­տա­­­րե­լու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խագիծ,

«Տեղական ինք­նակառավարման մասին» Հայաստանի Հան­րա­պե­տու­թ­յան օրեն­քում լրա­ցումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խագիծ,

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մա­սին» Հայաստանի Հան­րա­պե­տու­թ­յան օրեն­քում լրա­ցումներ կատա­րե­լու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խագիծ,

«Հայաստանի Հան­րա­պե­տու­թ­յան 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հա­յաստանի Հան­րա­պե­տու­թ­յան օրեն­քում փո­փո­­խու­թ­­յուն­ներ և լրա­ցումներ կատարելու մա­սին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խագիծ

(նա­խագիծ)

(Երկրորդ ընթերցում)

  1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խագիծ,

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խագիծ,

«Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խագիծ,

Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խագիծ,

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խագիծ,

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խագիծ,

«Քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խագիծ,

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խագիծ,

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խագիծ,

(նա­խագիծ)

  1. Միջազգային պայմանագրերի վավերացում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիր,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագիր,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը