Լրահոս

19.12.2013 21:45


Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է հազարի

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է հազարի

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում դեկտեմբերի սկզբին «Սելեկա» խմբակցության գրոհայինների, ինքնահռչակված նախագահ Միշել Ջոթոլիի կողմնակիցների և նրա վարչակարգի դեմ հանդես եկողների միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է հազարի։ newsru.com–ի տեղեկացմամբ՝ նման եզրահանգման է եկել «Аmnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Երկօրյա արյունալի բախումը սադրել են վարչակարգի դեմ հանդես եկողները։ Նրանք ցույց են արել, որի ընթացքում սպանվել է մոտ 60 տղամարդ Բանգիի մահմեդական թաղամասերից մեկում։ Մի քանի օր առաջ փախստականների հարցերով ՄԱԿ–ի գլխավոր լիազորը հաղորդել է, որ բախումների հետևանքով մահացել է ավելի քան 600 մարդ։ Անցած երկու շաբաթների ընթացքում ավելի քան 156 հազ մարդ լքել է սեփական տները՝ պաշտպանվելով հետապնդումներից։ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ մոտ ժամանակներս ԿԱՀ–ում կտեղակայվեն ԵՄ երկրների ռազմական զորքերը։ Արտգործնախարարը չի պարզաբանել՝ ԵՄ որ երկրների զորքերն են մասնակցելու գործողությանը։ ԿԱՀ–ում իրականացվելիք գործողությանը միացել է ԱՄՆ–ը։ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգլը կարգադրել է ռազմական օդային փոխադրամիջոցներ տրամադրել՝ ֆրանսիական և աֆրիկյան զինված ուժերը փոխադրելու Բուրունդիից ԿԱՀ։

Այս խորագրի վերջին նյութերը