Լրահոս

19.12.2013 22:24


Թայլանդում ընտրությունները կկայանան փետրվարի 2-ին

Թայլանդում ընտրությունները կկայանան փետրվարի 2-ին

Ինքնահռչակված ընդդիմադիր Ժողովրդավարական բարեփոխման ազգային խորհրդի պահանջներին հակառակ՝ արտահերթ համընդհանուր ընտրությունները Թայլանդում տեղի կունենան նշված ժամկետներում՝ 2014թ. փետրվարի 2-ին։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»– փոխանցմամբ, այսօր տեղեկացրել է երկրի ԿԸՀ նախագահ Սուպխաչայ Սոմչարենը, որի ելույթն ուղիղ եթերով հերարձակել է «Thai PBS» հեռուստաալիքը։ Ընդդիմադիր ԺԲԱԽ–ը մտադիր է խափանել ընտրությունները՝ հետաձգելով դրանք ամենաքիչը մեկ տարով, և «քաղաքական բարեփոխումներ» իրականացնել մինչ այդ։ Կազմակերպությունը նպատակ ունի զանգվածային փողոցային ցույցեր անցկացնել դեկտեմբերի 21-23–ին։

Այս խորագրի վերջին նյութերը