Անորոշ ժամկետով, առանց ձայնի իրավունքի դիտորդ՝ ՀՀ. գազի պայմանագրի ամբողջական տեքստը
Ինչպես հայտնի է, կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ արտահերթ նիստ գումարելու համար: Օրակարգում նաեւ գազի վերաբերյալ՝ Ռուսաստանի հետ պայմանագրերն են: Մեր ձեռքի տակ է գազի վերաբերյալ պայմանագրի ամբողջական տեքստը:
Մի քանի ուշագրավ մեջբերումներ՝ պայմանագրից.
***
«Հայկական Կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն Համաձայնագրից բխող կամ սույն Համաձայնագրի հետ կապված ծագող՝ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների՝ սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ իրավունքները և շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների՝ առանց Ռուսական Կողմի նախնական համաձայնության:
Հայկական Կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և/կամ չեղյալ հայտարարի և/կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը (ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունների ավելացումը և/կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային և արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվների ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի սահմանումը, նոր հարկերի Ա/կամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի և/կամ տուրքերի դրույքների ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների և/կամ սահմանափակումների գործարկում):
***
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ միջպետական ընթացակարգի կատարման վերաբերյալ դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:
***
Հայկական Կողմի ներկայացուցիչը իրավունք ունի որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ ներկա գտնվել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության Տնօրենների Խորհրդի նիստերին՝ ստացված տեղեկատվության գաղտնապահությունը պահպանելու պայմանով:

Պայմանագրի ամբողջական տեքստը՝ ilur.am–ում։