«Տիգրան Սարգսյանը մտածում է արմֆոնն ու արմթաբը պարտադիր դարձնել»
Այսօր մեր երկիրը պառակտված է: Մենք ունենք իր լավի ու վատի համար պայքարող սովորական Հայաստան ու վիրտուալ` կառավարության Հայաստան: Դժվար է ընդունել, ինչպես է ազգաբնակչությունը հանդուրժում Հայաստանի առօրյա կառավարությանն, որոնք փաստացի Հայաստանը հասցրել են այն վիճակին, որ ամենաոխերիմ թշնամին չեր կարող երազել: Եթե այսօր Հայաստանիցիներին ամեն անձի հաշվով մի կլոր գումար առաջարկվի, չեմ կասկածում, որ վաղն էլ շատերը կլքեն Հայաստանը, որտեղ նրանք օր օրի կորցնում են։ Արդյունքում Հայաստանը գրեթե կդատարկվի ու խոցելի կդառնա, ինչպես 90-ականներին էին կատակում, «վերջին հայը կանջատի Զվարթնոցի լույսերը ու Հայաստանը կդադարի գոյություն ունենալ»։ Տիգրան Սարգսյանն այսօր էլ զարմացրեց, այժմ էլ որոշում է կայացրել կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ ձևավորել և խորհրդի ղեկավարը է նշանակել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին, իսկ խորհրդի անդամները վարչապետի շրջապատի անձինք են: Տպավորություն է, որ ժողովրդի մոտ վերջնականապես հավատքը կորցրած կառավարությունը արդեն թքած ունի լավ համբավի վրա և հուսահատ քայլերի է գնում՝ փորձելով հնարավորինս շատ «պարտադիր» գործոնը կիրառել: Հ.Գ. ասում են Տիգրան Սարգսյանը մտածում է արմֆոնն ու արմթաբը պարտադիր դարձնել Հայաստանում և սփյուռքում բնակվող Հայերի համար:
«Տիգրան Սարգսյանը մտածում է արմֆոնն ու արմթաբը պարտադիր դարձնել»
Այսօր մեր երկիրը պառակտված է: Մենք ունենք իր լավի ու վատի համար պայքարող սովորական Հայաստան ու վիրտուալ` կառավարության Հայաստան: Դժվար է ընդունել, ինչպես է ազգաբնակչությունը հանդուրժում Հայաստանի առօրյա կառավարությանն, որոնք փաստացի Հայաստանը հասցրել են այն վիճակին, որ ամենաոխերիմ թշնամին չեր կարող երազել: Եթե այսօր Հայաստանիցիներին ամեն անձի հաշվով մի կլոր գումար առաջարկվի, չեմ կասկածում, որ վաղն էլ շատերը կլքեն Հայաստանը, որտեղ նրանք օր օրի կորցնում են։
Արդյունքում Հայաստանը գրեթե կդատարկվի ու խոցելի կդառնա, ինչպես 90-ականներին էին կատակում, «վերջին հայը կանջատի Զվարթնոցի լույսերը ու Հայաստանը կդադարի գոյություն ունենալ»։ Տիգրան Սարգսյանն այսօր էլ զարմացրեց, այժմ էլ որոշում է կայացրել կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ ձևավորել և խորհրդի ղեկավարը է նշանակել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին, իսկ խորհրդի անդամները վարչապետի շրջապատի անձինք են:
Տպավորություն է, որ ժողովրդի մոտ վերջնականապես հավատքը կորցրած կառավարությունը արդեն թքած ունի լավ համբավի վրա և հուսահատ քայլերի է գնում՝ փորձելով հնարավորինս շատ «պարտադիր» գործոնը կիրառել:
Հ.Գ. ասում են Տիգրան Սարգսյանը մտածում է արմֆոնն ու արմթաբը պարտադիր դարձնել Հայաստանում և սփյուռքում բնակվող Հայերի համար:
Րաֆֆի Գյոզալյանի ֆեյսբուքյան էջից