Աշխարհ

20.12.2013 11:13


«Ֆեմեն»–ի ներկայացուցիչը մերկացել է Վատիկանում՝ ընդդեմ աբորտների արգելման

«Ֆեմեն»–ի ներկայացուցիչը մերկացել է Վատիկանում՝ ընդդեմ աբորտների արգելման

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Ֆեմենի» անդամ Իննա Շևչենկոն նախօրեին բողոքի գործողություն է կազմակերպել Վատիկանում՝ իբրև ընդվզում կաթոլիկ եկեղեցու՝ աբորտների արգելման որոշման։ «Ֆեմեն»–ի ակտիվիստուհին, որի մարմնին գրված է եղել «Ծննդյան տոները հետաձգվում են», Վատիկանի Ս. Պետրոսի հրապարակից ոչ հեռու մերկացրել է կուրծքը և փորձել ներխուժել հրապարակ, սակայն կանգնեցվել է տեղական ոստիկանության կողմից։ Ոստիկանները, շրջապատելով աղջկան, փորձել են խանգարել լրագրողներին՝ արձանագրելու դեպքը, որից հետո աղջկան տարել են ոստիկանական մեքենայով։

Այս խորագրի վերջին նյութերը