Լրահոս

20.12.2013 11:04


ՀՀ վարչական դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու հայցադիմումը

ՀՀ վարչական դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու հայցադիմումը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է ՀՀ վարչական դատարանի կայացրած որոշումը՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի գործողությունները ոչ իրաչափ ճանաչելու մասինհայցադիմումի վերաբերյալ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում, պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումը:

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ներկայացված հայցը վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածը՝ համաձայն որի հայցը ենթակա չէ վարչական դատարանի քննությանը, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ նախագահին ՀՀ Սահմանադրությամբ տրված լիազորություններն ու իրավունքները:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը