Լրահոս

23.12.2013 12:00


Ուղիղ միացում ԱԺ նիստից

Ուղիղ միացում ԱԺ նիստից

ՀՀ ԱԺ–ում մեկնարկել է արտահերթի վերջին նիստը։ Այսօր քվեարկության է դրվելու վիճահարույց «գազային» համաձայնագիրը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, քվեարկությունը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 20–ին՝ ժամը 18։00–ին, սակայն ՀՀԿ–ական պատգամավորների բացակայության պատճառով ԱԺ նախագահը նախ որոշել է քվեարկությունը տեղափոխել շաբաթ օր, իսկ հետո՝ ընդհանրապես հետաձգել մինչև երկուշաբթի։

ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» հայտարարել են, որ դե՛մ են քվեարկելու։

ԲՀԿ–ն որոշում էր կայացրել չմասնակցել քվեարկությանը, սակայն ինչպես հետագայում նշել է այդ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը. «Եթե դա լավագույն տարբերակն է, ապա երկուշաբթի ԲՀԿ-ն պատրաստ է քվեարկել դեմ»։

Watch live streaming video from parliamentam at livestream.com

Այս խորագրի վերջին նյութերը