Մեկնաբանություն

20.12.2013 12:04


Հասցեն՝ Բաղրամյան 26

Հասցեն՝ Բաղրամյան 26

Հայաստանում շատ քչերն են մնացել, ովքեր պարտք չունեն։ Պարտք են ընկերներին, հարևաններին, բարեկամներին, լոմբարդներին, բանկերին...

Ու հանկարծ պարզվում է, որ պարտքով գոյատևող պետությունում իշխանություններն իրենց կուտակած պարտքը որոշել են մարել քաղաքացիների հաշվին։ Կարճ ասած՝ առանց մեր իմացության՝ մեզանից պարտքով գումար են վերցրել և «գազ» են տվել։ Այսինքն, մենք էլ ենք պարտատեր։ Այնպես որ, «Որտեղի՞ց գումար գտնել պարտքից պրծնելու համար» հանապազօրյա հարցն ունի պարզ պատասխան՝ իշխանություններից։

Իշխանություններից, որոնք իրականում, առանց որևէ այլաբանության, պարտք են մեզ։ Ու եթե բանկերից կամ այլ պարտատիրոջից զանգ կամ ծանուցագիր գա, առանց վարանելու ուղղե՛ք այն Բաղրամյան 26։ Ոնց ուզում են՝ թող ստանան։ Այնտեղ էլ ոնց ուզում են՝ թող փակվեն։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը