Անժելա Սարգսյանը բացահայտում է իշխանության քաղտեխնոլոգիայի գաղտնիքները (տեսանյութ)
Բաղրամյան 26-ի կողմից վերահսկվող «ազատ» մամուլը օր ու գիշեր զբաղված է հասարակության ուշադրությունը կարևոր հարցերից շեղելու նպատակով կեղծ քաղաքական օրակարգերի ձևավորմամբ:
Ազատիչյան մամուլի ակտիվացումը տեղի է ունենում հայաստանյան հասարակության ակտիվացմանը զուգահեռ: Երբ առաջ է գալիս լուրջ հասարակական ընդվզման վտանգ, Բաղրամայն 26-ի քարոզիչները հրապարակ են նետում հիմնականում կեղծ՝ սկանդալային մի բան, որը կշեղի մարդկանց ուշադրությունը և կզբաղեցնի տեղեկատվական տարածքը:
Բոլորին հայտնի է, որ Հայաստանում «հարց լուծել»՝ անօրինականություն գործել և ազատվել, թալանել ու չպատժվել, սպանել ու չդատվել կարող են միայն նրանք, ովքեր սերտ կապեր ունեն Սերժ Սարգսյանի կամ նրա մտերիմ շրջապատի հետ: Մնացած բոլորը Ազատիչի համար սովորական մահկանացուներ են՝ անկախ հայտնիությունից, զբաղեցրած դիրքից և, անգամ, ունցած գումարից:
Սերժ Սարգսյանն օգտագործում է յուրաքանչյուրին, եթե դա բխում է իր շահից: Հայաստանյան շոու–բիզնեսը ևս, մեծ հաշվով, վերահսկվում է իշխանությունների կողմից. այս իշխանությունների պարագայում դա կարծես թե նորմալ է: Բոլոր ընտրություններին մեր աստղ-աստղիկները, ուս ուսի տված, երգում և պարում են Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության համար: Սակայն պարզ է նաև մեկ այլ բան՝ նրանք և՛ ՀՀ քաղաքացիներ են, և՛, ուզեն, թե ոչ, օրերից մի օր բախվում են ազատիչյան ռեժիմի հանցագործ և անբարոյական «սկզբունքներին»:
Հայտնի է, որ իշխանական «ազատ» մամուլը վերջին երկու տարիներին, ելնելով Բաղրամյան 26-ի շահերից, հասարակության ուշադրությունը երկրի կարևոր հարցերից շեղելու համար ակտիվորեն տարածում է դերասանուհի Անժելա Սարգսյանի հայտնի սկանդալի մասին նյութեր, նկարներ, լուրեր՝ մեծ մասամբ աչք զարնող, սկանդալային վերնագրերով՝ «Հայկական պոռնոսկանդալ», «Անժելայի մերկ նկարը», «Անժելա Սարգսյանի տղամարդը» և այլն: Պարզ է, որ այս ամենն արվում է Ազատիչի բարձր հովանու ներքո: Ճիշտ է, հասկանալի պատճառներով կա նաև հանրային հետաքրքրություն նման թեմաների նկատմամբ, բայց իշխանական քարոզչամեքենան այդ հետաքրքրությունը բորբոքում է։
Հանրային ուշադրությունը շեղելու և իմիտացիաներ ապահովելու համար շատ հաճախ քաղաքական կամ քաղաքացիական թատերաբեմ են նետվում շոու–բիզնեսի հայտնի ու անհայտ դեմքերը։
Պարզվում է, որ կան մարդիկ, այդ թվում՝ շոու–բիզնեսից, ովքեր լավ էլ հասկացել են այս իշխանության բնույթը և նրանց մանիպուլյացիոն տեխնոլոգիաները։
Մասնավորապես, հայտնի սկանդալային պատմության կիզակետում հայտնված դերասանուհի Անժելա Սարգսյանը «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ընթացքում հետևյալ ձևակերպումը տվեց. «Խնդրումեմ՝ եթեքաղաքականիրավիճակըքաղաքում, մերերկրումվատանումէ, ևմարդկանցուշադրությունըպետքէշեղելինչ–որձևով, այլևսչշոշափելԱնժելաՍարգսյանիանունը, որովհետևէժանագինմիջոցէդարձելմարդկանցշեղելը կարևորհարցերից»:
Ինչպես ասում են՝ ուղիղ տասնոցին խփեց։ Ավելացնելու բան չկա։
Անժելա Սարգսյանը բացահայտում է իշխանության քաղտեխնոլոգիայի գաղտնիքները (տեսանյութ)
Բաղրամյան 26-ի կողմից վերահսկվող «ազատ» մամուլը օր ու գիշեր զբաղված է հասարակության ուշադրությունը կարևոր հարցերից շեղելու նպատակով կեղծ քաղաքական օրակարգերի ձևավորմամբ:
Ազատիչյան մամուլի ակտիվացումը տեղի է ունենում հայաստանյան հասարակության ակտիվացմանը զուգահեռ: Երբ առաջ է գալիս լուրջ հասարակական ընդվզման վտանգ, Բաղրամայն 26-ի քարոզիչները հրապարակ են նետում հիմնականում կեղծ՝ սկանդալային մի բան, որը կշեղի մարդկանց ուշադրությունը և կզբաղեցնի տեղեկատվական տարածքը:
Բոլորին հայտնի է, որ Հայաստանում «հարց լուծել»՝ անօրինականություն գործել և ազատվել, թալանել ու չպատժվել, սպանել ու չդատվել կարող են միայն նրանք, ովքեր սերտ կապեր ունեն Սերժ Սարգսյանի կամ նրա մտերիմ շրջապատի հետ: Մնացած բոլորը Ազատիչի համար սովորական մահկանացուներ են՝ անկախ հայտնիությունից, զբաղեցրած դիրքից և, անգամ, ունցած գումարից:
Սերժ Սարգսյանն օգտագործում է յուրաքանչյուրին, եթե դա բխում է իր շահից: Հայաստանյան շոու–բիզնեսը ևս, մեծ հաշվով, վերահսկվում է իշխանությունների կողմից. այս իշխանությունների պարագայում դա կարծես թե նորմալ է: Բոլոր ընտրություններին մեր աստղ-աստղիկները, ուս ուսի տված, երգում և պարում են Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության համար: Սակայն պարզ է նաև մեկ այլ բան՝ նրանք և՛ ՀՀ քաղաքացիներ են, և՛, ուզեն, թե ոչ, օրերից մի օր բախվում են ազատիչյան ռեժիմի հանցագործ և անբարոյական «սկզբունքներին»:
Հայտնի է, որ իշխանական «ազատ» մամուլը վերջին երկու տարիներին, ելնելով Բաղրամյան 26-ի շահերից, հասարակության ուշադրությունը երկրի կարևոր հարցերից շեղելու համար ակտիվորեն տարածում է դերասանուհի Անժելա Սարգսյանի հայտնի սկանդալի մասին նյութեր, նկարներ, լուրեր՝ մեծ մասամբ աչք զարնող, սկանդալային վերնագրերով՝ «Հայկական պոռնոսկանդալ», «Անժելայի մերկ նկարը», «Անժելա Սարգսյանի տղամարդը» և այլն: Պարզ է, որ այս ամենն արվում է Ազատիչի բարձր հովանու ներքո: Ճիշտ է, հասկանալի պատճառներով կա նաև հանրային հետաքրքրություն նման թեմաների նկատմամբ, բայց իշխանական քարոզչամեքենան այդ հետաքրքրությունը բորբոքում է։
Հանրային ուշադրությունը շեղելու և իմիտացիաներ ապահովելու համար շատ հաճախ քաղաքական կամ քաղաքացիական թատերաբեմ են նետվում շոու–բիզնեսի հայտնի ու անհայտ դեմքերը։
Պարզվում է, որ կան մարդիկ, այդ թվում՝ շոու–բիզնեսից, ովքեր լավ էլ հասկացել են այս իշխանության բնույթը և նրանց մանիպուլյացիոն տեխնոլոգիաները։
Մասնավորապես, հայտնի սկանդալային պատմության կիզակետում հայտնված դերասանուհի Անժելա Սարգսյանը «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ընթացքում հետևյալ ձևակերպումը տվեց. «Խնդրում եմ՝ եթե քաղաքական իրավիճակը քաղաքում, մեր երկրում վատանում է, և մարդկանց ուշադրությունը պետք է շեղել ինչ–որ ձևով, այլևս չշոշափել Անժելա Սարգսյանի անունը, որովհետև էժանագին միջոց է դարձել մարդկանց շեղելը կարևոր հարցերից»:
Ինչպես ասում են՝ ուղիղ տասնոցին խփեց։ Ավելացնելու բան չկա։
Տաթևիկ Պողպատյան