Լրահոս

20.12.2013 12:32


Սամվել Ալեքսանյանը, Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը կոկորդիլոսի միս չեն ուտում. զզվում են (տեսանյութ)

Սամվել Ալեքսանյանը, Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը կոկորդիլոսի միս չեն ուտում. զզվում են (տեսանյութ)

ՍԱՍ սուպերմարկետի սեփականատեր, ՀՀԿ–ական Արտակ Սարգսյանի ներկրած ապխտած կոկորդիլոսը լայն քննարկման թեմա է դարձել համացանցում։ Այսօր խորհրդարանում լրագրողները փորձել են պարզել, թե պատգամավորներից ովքեր իրենց Ամանորի սեղանը կզարդարեն 380 հազար դրամ արժողությամբ այդ կոկորդիլոսով։

Պարզվում է՝ ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կոկորդիլոսի միս գնելու հնարավորություն չունի։

–Մենք կոկորդիլոս չենք ուտում. մենք մեր սեղանին կոկորդիլոս չենք դնում,-ասել է նա:

Գեներալ Սեյրան Սարոյանն էլ զզվում է կոկորդիլոսի մսից։

–Կոկորդիլոս են ուտում, շուն են ուտում, կատու են ուտում, ես ի՞նչ իմանամ: Այ ցավդ տանեմ, մենք ըտենց բան չենք անում։ Ով դնում ա, թող դնի, ով էդ կոկորդիլոսը բերել ծախում ա, կամ ուտում ա, նրանք կարող ա մարդ էլ ուտեն: Ես զզվում եմ ըտենց բաներից, կոկորդիլոս, չէ մի, դրանք կարող ա շուն էլ ուտեն:

Իսկ մեկ այլ գեներալ Մանվել Գրիգորյանը՝ «Կոկորդիլոսի միս դնելո՞ւ եք սեղանին» հարցին հարցով է պատասխանել. «Կոկորդիլոսն ի՞նչ ա, աղջիկ ջան, Հայաստանում կա՞ կոկորդիլոս»:–Այնուհետև գեներալն ավելացրել է՝ որ բերել են, մեկին պետք կգա, էլի:

Էդքան զարգացե՞լ ա մեր ազգը, որ կոկորդիլոս ա բերում, դե լավ ա: Ես երկրապահական սեղան եմ դնելու, եթե ուզում եք, ամսի 31-ին՝ գիշերը ժամը 12-ին, արեք Երկրապահ, կտենաք մեր սեղանը: Մարդ կա՝ էշի միս էլ ա ուտում, ձիու միս էլ ա ուտում, եթե սիրում են, թող ուտեն: Օրինակ՝ ազգեր կան, էշի միս են ուտում, ձիու միս են ուտում,–նշել է Մանվել Գրիգորյանը:

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը