Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ կառավարության առաջարկով այսօր մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը։ Խորհրդարանը որոշել է, որ աշխատանքները պետք է իրականացնի մինչև20:00–ն՝ առանց ընդմիջումների։
Այս պահին արդեն քննարկվում է գազային համաձայնագրերի հարցը։
–Համաձայնագիրը որևէ սահմանափակում չի դնում,–ընդգծել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ հավելելով, որ ապագայում, եթե Հայաստանը ցանկություն ունենա, ապա կարող է գազ ներկրել նաև այլ երկրներից։
Նախարարը նաև ընդգծել է, որ առանց ՀՀ–ի համաձայնության՝ «Գազպրոմը» չի կարող որևէ բաժնետոմս վաճառել որևէ ընկերության.
–Մեզ ձեռ ա տալիս այդ 20%–ը 63 մլրդ–ով վաճառելը,–նշել է նախարարը։
Նշենք, որ ԱԺ նիստին զուգահեռ՝ խորհրդարանի շենքի մոտ, բողոքի գործողություն է տեղի ունենում։
Այսօր ԱԺ–ն կաշխատի մինչև 20:00–ն
Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ կառավարության առաջարկով այսօր մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը։ Խորհրդարանը որոշել է, որ աշխատանքները պետք է իրականացնի մինչև 20:00–ն՝ առանց ընդմիջումների։

7or.am