Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 11.30-ից, «Որոշողը մենք ենք» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները, ԱԺ–ում գումարված արտահերթ նիստին զուգահեռ, խորհրդարանի շենքի առջև բողոքի գործողություն են իրականացնում։ Այս պահին նրանք փակել են ԱԺ-ի դիմացի փողոցը։ Տարածքը համալրում են ոստիկանական նորանոր խմբեր։ Քաղաքացիները վանկարկում են՝ «Ոստիկանը մերն է, բայց Պուտինի ձեռքն է»:
Բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև պարբերաբար ընդհարումներ են տեղի ունենում: Դիմացի մայթ անցնելու փորձի համար բերման են ենթարկվել որոշ ակտիվիստներ։ Հայտնի են նրանց անունները՝ Նարեկ Բաբայան, Դավիթ Հարությունյան, Վիլեն Գաբրիելյան, Արմեն Մկրտչյան, Սիփան Փաշինյան, Մոմիկ Վարդանյան, Վահանգն Մինասյան, Կարեն Հարությունյան:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև աղմկահարույց համաձայնագիրը՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների վերաբերյալ, համաձայն որի՝ ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդում» ունեցած իր 20 տոկոս մասնաբաժինը կհանձնի «Գազպրոմին»։
ԱԺ–ի դիմաց լարված իրավիճակ է