ՄԱԿ-ը և գործընկերները նշում են արաբերենի օրը ՄԱԿ-ում
Այսօր ուսանողները, լրագրողները, դիվանագետները և լայն հասարակությունը նշեցին արաբերեն լեզվի օրը ՄԱԿ-ում և խոսեցին արաբերենի՝ որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկի դերի ու ՄԱԿ-ի արժեքների խթանման հարցում այդ լեզվի ներդրման մասին:
Միջոցառումը կազմակերպվել էր համատեղ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) և ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի կողմից : Մշակութային ծրագրում ներկայացվեցին ավանդական արաբական երաժշտություն և արաբական խոհանոցի ցուցահադնես-վաճառք, որը պատրաստել էին ներկայում Հայաստանում բնակվող սիրիահայերը:
Մարիա Դոցենկոն՝ ՄԱԿ-ի Մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, «Ուսանողների և դիվանագիտական համայնքի հետ միասին մենք նշում ենք ՄԱԿ-ում արաբերենի օրը, այդ լեզվի ներդրումը մշակութային և լեզվական բազմազանության զարգացման մեջ և խթանում ՄԱԿ-ի բոլոր վեց պաշտոնական լեզուների (արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն) հավասար կիրառությունը: Այս տարվա տոնակատարությունը իրապես հատուկ է, քանի որ սիրիահայերը հարստացրին այն իրենց մասնակցությամբ»:
«Կարևոր է, որ հայ երիտասարդները սովորում են արաբերեն, քանի որ արաբերենն ամենատարածված լեզուներից է՝ այդ լեզվով խոսում է ավելի քան 424 միլիոն մարդ, որոնց մեծամասնությունն ապրում է Հայաստանին մոտ գտնվող տարածաշրջաններում, և, բացի այդ, արաբերենը 22 պետության պաշտոնական լեզուն է»:
Մասնակիցներին ու հյուրերին ողջունեցին նաև Հայաստանում Քուվեյթի Պետության, Լիբանանի Հանրապետության, Իրաքի Հանրապետության դեսպանները և Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը:
«Մենք շատ ենք կարևորում աջակացությունն ու հնարավորությունը՝ մասնակցելու Արաբերենի օրվան նվիրված տոնակատարությանը, ինչպես նաև հյուրերի հետ կիսելու մեր ձեռքով պատրաստած արաբական ուտեստներն ու ձեռքի աշխատանքները»,- ասաց Ա. Անին՝ ցուցահանդես-վաճառքի սիրիահայ մասնակիցներից մեկը:
ՄԱԿ-ում արաբերենի օրը նշվում է դեկտեմբերի 18-ին՝ 1973 թ. այն օրը, երբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան արաբերենը հռչակեց ՄԱԿ-ի վեցերորդ պաշտոնական լեզու: ՄԱԿ ՀՏՎ-ն գործընկերների հետ 2013 թ. ընթացքում նշել է ՄԱԿ-ի պաշտոնոկան բոլոր լեզուների օրերը: