ԲՀԿ խմբակցության քարտուղար. «ՀՀ–ն պետությո՞ւն է, թե՞ սխոդկա» (տեսանյութ)
–Տեղի է ունեցել հանցավոր գործարք ՀՀ քաղաքացու թիկունքում,–ԱԺ այսօրվա արտահերթ նստաշրջանի ժամանակ պնդել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված գազի համաձայնագրերին։
Ն. Զոհրաբյանը պնդել է, որ խորհրդարանի քննարկմանը պետք է լիներ այդ վասալային համաձայնագրի իրական պատասխանատուն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
–Այս համաձայնագրով ռուսական «Գազպրոմ»–ը Հայաստանում ստանում է վերսահմանադրական, վերօրենսդրական, վերպետական կարգավիճակ։ Ինչո՞ւ, որովհետև ՀՀ կառավարությունը (չեմ ասում՝ Ռուսաստանի հետ, որովհետև շատ վեհ կհնչի) ընդամենը «Գազպրոմ»–ի հետ վարել է վասալային, անարժանապատիվ քաղաքականություն։ Եթե դու չես հարգում քո երկրին, եթե դու չես հարգում քո երկրի ինքնիշխանությունը, ապա որևէ իրավունք չունես որևէ այլ երկրից պահանջել, որ նա հարգի քեզ, հարգի քո երկրի ինքնիշխանությունը, և քեզ հետ կնքի ոչ թե վասալային, ֆորպոստի, այլ ռազմավարական գործընկերոջ համաձայնագիր։ Գազային այս ողջ գործընթացն ընթացել է ստի, կեղծիքի, խաբեության և ստվերային գործարքների արդյունքում,–ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը։
Ն. Զոհրաբյանը նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարության տարբեր անդամներ իրար հակասող հայտարարություններով են հանդես գալիս։
–Ամենաաբսուրդն այն է, որ ասվեց՝ այո՛, չկա որևէ փաստաթուղթ, որովհետև մենք բանավոր ենք խոսել։ Ես հիմա ուզում եմ հասկանալ՝ ՀՀ–ն պետությո՞ւն է, թե՞ «սխոդկա», որտեղ կառավարությունն իրեն կարող է թույլ տալ բանավոր խոսել «Գազպրոմ»–ի հետ և բանավոր խոսացածի արդյունքում ՀՀ քաղաքացուն «նվիրել» 300մլն դոլարի պարտք,–հայտարարել է Ն. Զոհրաբյանը։
Հարց է նաև, թե ինչու դա չի ձևակերպվել որպես արտաքին։ 2011թ. ապրիլի 1–ից հետո, Ն. Զոհրաբյանի հիշեցմամբ, մի քանի պետական բյուջեի կատարողական է բերվել ԱԺ, բայց այդ պարտքը որևէ տեղ արտացոլված չի եղել։
–Թե՞ մի քանի համապետական ընտրություններ կային, դրանք պիտի բարեհաջող անցկացնեն, հետո նոր ՀՀ քաղաքացուն տեղեկացնեն այդ գույժը, որ մենք այլևս 300մլն դոլար պարտք ենք ռուսական «Գազպրոմ»–ին։ Սա իսկապես հանցավոր համաձայնություն է։ Չէի ցանկանա, որ նախարարը միայնակ մտներ հանցավոր պատասխանատվության տակ, որովհետև, միևնույն է, պատմությունը, եթե ոչ այսօր, ապա վաղը ամեն ինչ դնելու է իր տեղը, և, բնականաբար, այս հանցավոր համաձայնության գործարքի պատասխանատուները կրելու են իրենց քրեական պատիժը՝ այս գործարքը ստվերային, թաքուն տանելու և «սխոդկայի» կանոններով ՀՀ քաղաքացու թիկունքում խոսելու համար։ Մի րոպե անգամ չկասկածե՛ք,–ավելացրել է Ն. Զոհրաբյանը։
ԲՀԿ խմբակցության քարտուղարը հիշեցրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի օրինակը, ով քրեական պատասխանատվություն է կրում ժողովրդի թիկունքում կնքած գազային գործարքի համար։
–Չեմ կասկածում, որ պատմությունն ամեն ինչ դնելու է իր տեղը, և այս գործարքի պատասխանատուներն էլ են կանգնելու քրեական պատասխանատվության առջև,–եզրափակել է Ն. Զոհրաբյանը։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
7or.am