Լրահոս

20.12.2013 15:17


Վահե Հովհաննիսյան. Հայկական կողմին չի հաջողվել պաշտպանել ՀՀ շահերը

Վահե Հովհաննիսյան. Հայկական կողմին չի հաջողվել պաշտպանել ՀՀ շահերը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «iLur.am»-ի հետ զրույցում անդրադարձել է գազային համաձայնագրերին՝ նշելով. «Ռուսական կողմին բանակցությունների ընթացքում հաջողվել է ստանալ փայլուն համաձայնագիր ռուսական պետության համար: Հայկական կողմին չի հաջողվել պաշտպանել ՀՀ շահերը: Սա այս համաձայնագրի վերաբերյալ իմ սկզբունքային մոտեցումն է: Սա է այն ելակետային պահը, որից պետք է կառուցվեն վերլուծություններն ու քննարկումները: Տվյալ համաձայնագիրը կարդալիս տպավորություն է, որ հայկական կողմը, տվյալ դեպքում՝ ՀՀ կառավարությունը, բացակայել է բանակցությունների սեղանից:

Ընդ որում, պետք չէ քննադատության սլաքն ուղղել ռուսական կողմի վրա. ՌԴ վերջին օրերի համաձայնագրերն այլ պետությունների հետ ցույց են տալիս, որ երբ դիմացը լինում է պետական շահի հստակ գիտակցմամբ արժանապատիվ ընդդիմախոս, ապա ՌԴ-ն ճկուն բանակցող է դառնում, եւ համաձայնագրերն, ի վերջո, լինում են փոխադարձ շահավետ: Եվ վերջապես, այս համաձայնագիրը, որ մենք քննարկում ենք խորհրդարանում, բավական մութ մի պատմության փուլերից մեկն է: Իմ գործընկերներից շատերն են արձանագրել այս փաստը, որ վերջին տարիներին տեղի են ունեցել հասարակության համար ոչ թափանցիկ բանակցություններ եւ գործարքներ, եւ ես կարծում եմ, որ հետագայում նույնպես այս մութ պատմությունն ունենալու է շարունակություն»։

Այս խորագրի վերջին նյութերը