Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության սնանկացման վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է ՀԿԳ
Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցնելուց հետո այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության կանխամտածված սնանկության վերաբերյալ քրեական գործը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարևորության գործերով վարություն: Այս ինֆորմացիան մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը՝ չցանկանալով առայժմ տալ այլ պարզաբանումներ:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ քրեական գործն ընդունվել է ՀԿԳ քննիչ Արայիկ Մկրտչյանի վարույթ: Իսկ քրեական գործը ՀԿԳ ւողարկելու որոշումն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազությունը: Թե ինչու է դատախազությունը այս պահին նման որոշում կայացրել, առայժմ չենք կարող ասել: ՀՀ գլխավոր դատախազությանաշխատակազմիհանրայինկապերիվարչություն ՎարչությանպետՇահենՏոնոյանըխոստացավվերոնշյալիհետկապվածպարզաբանումներտալավելիուշ:
Նշենք, որ ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ՀՀ գլխավոր դատախազությունն այս որոշումն է ընդունել, քանի որ սնանկության փաստով հարուցված քրեական գործի բազմակողմանի քննության համար անհրաժեշտ է ստեղծել հատուկ քննչական խումբ, որտեղ կլինեն մասնագիտացված քննիչներ նաև խարդախության մասով: Քանի որ այս քրեական գործով մեղադրանք է առաջադրված նաև Վլադիսլավ Մանգասարյանին՝ խարդախության փաստով, իսկ քրեական դատավարության իմաստով նման գործերի քննությունը ենթակա է միայն ոստիկանությանը, նպատակահարմար է գտնվել քրեկան գործի քննությունը շարունակել ՀԿԳ-ում:
Ըստ ամերիակահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի՝ այստեղ կա միայն մեկ մտավախություն. եթե քրեական գործը մեկ այլ քննիչի վարույթ ընդունվի, սա կնշանակի, որ ըստ էության վերստին քրեական գործի քննություն կսկսվի, այսինքն՝ քննիչը ստիպված կլինի կրկին մեկ առ մեկ ուսումնասիրել քրեական գործի բոլոր նյութերը, որոնք այս պահին գրեթե 20 հատոր են կազմում (շուրջ 3000-4000 թերթ), ինչը բավական երկար ժամանակ կպահանջի:
Սակայն ամերիկահայ գործարարի փաստաբանը կարծում է, որ այս անգամ քրեական գործը այլ մարմին չեն տեղափոխել այն արհեսատականորեն ձգձգելու համար, այլ հակառակը՝ սա արվել է վերջապես պրոֆեսիոնալներով համալրված քննչական խումբ կազմելու և քրեական գործի քննությունն առավել արագ իրականացնելու համար:
Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի՝ քննչական խմբում ներգրավված կլինի նաև ՊԵԿ քննիչ Տիգրան Հարությունյանը, քանի որ նա է ամբողջությամբ տիրապետում քրեական գործի նյութերին և տարիներ շարունակ ինքն է վարել այն:
Ըստ փաստաբանի՝ ցանկալի է նաև, որ քննչական խմբում ներգրավված լինեն ԱԱԾ քննիչներ, քանի որ այստեղ առկա է նաև փողերի լվացման դրվագ՝ Վլադիսլավ Մանգասարյանի մեղադրանքի իմաստով: Քրեական գործը հսկող դատախազն այս դեպքում, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կլինի դատախազ Արամ Գրիգորյանը:
Նշենք, որ ՀՀ ՊԵԿ քննչական ծառայությունն արդեն ավելի քան 2.5 տարի է, ինչ շարունակաբար ձգձգում էր ամերիկահայգործարարին պատկանած ընկերությանը կանխամտածված սնանկության հասցնելու փաստով հարուցված քրեականգործի նախաքննությունը: 2 տարի տևած նախաքննության արդյունքում, սակայն, մինչ վերջերս ոչ մեղադրյալներ էին առաջքաշվել, ոչ էլ կասկածյալներ: Միայն ամիսներ առաջ ՊԵԿ-ում հարցաքննվելուց հետո այս գործով ձերբակալվեց շինարարՎլադիսլավ Մանգասարյանը` նույն անձը, ում ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը տարիներ շարունակ մեղադրումէր իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունը սնանկացնելու և գումարները յուրացնելումեջ: Վլադիսլավ Մանգասարյանը մեղադրվում է խարդախության, փողերի լվացման և կանխամտածված սնանկությանհամար: Նա ներգրավված է մի քանի քրեական գործերում ևս և այժմ կալանքի մեջ է:
Հիշեցնենք, որ2013 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ՊԵԿ քննչական ծառայությունից ՀՀ Հատուկ քննչական ծառայություն տեղափոխվեց «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի կանխամտածված սնանկության փաստով` հարուցված քրեական գործը: ՀՔԾ-ից, սակայն, քրեական գործը կրկին վերադարձվեց ՊԵԿ քննչական ծառայություն:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ
Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության սնանկացման վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է ՀԿԳ
Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցնելուց հետո այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության կանխամտածված սնանկության վերաբերյալ քրեական գործը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարևորության գործերով վարություն: Այս ինֆորմացիան մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը՝ չցանկանալով առայժմ տալ այլ պարզաբանումներ:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ քրեական գործն ընդունվել է ՀԿԳ քննիչ Արայիկ Մկրտչյանի վարույթ: Իսկ քրեական գործը ՀԿԳ ւողարկելու որոշումն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազությունը: Թե ինչու է դատախազությունը այս պահին նման որոշում կայացրել, առայժմ չենք կարող ասել: ՀՀ գլխավոր դատախազությանաշխատակազմի հանրային կապերիվարչություն
Վարչության պետ Շահեն Տոնոյանը խոստացավ վերոնշյալի հետ կապված պարզաբանումներ տալ ավելի ուշ:
Նշենք, որ ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ՀՀ գլխավոր դատախազությունն այս որոշումն է ընդունել, քանի որ սնանկության փաստով հարուցված քրեական գործի բազմակողմանի քննության համար անհրաժեշտ է ստեղծել հատուկ քննչական խումբ, որտեղ կլինեն մասնագիտացված քննիչներ նաև խարդախության մասով: Քանի որ այս քրեական գործով մեղադրանք է առաջադրված նաև Վլադիսլավ Մանգասարյանին՝ խարդախության փաստով, իսկ քրեական դատավարության իմաստով նման գործերի քննությունը ենթակա է միայն ոստիկանությանը, նպատակահարմար է գտնվել քրեկան գործի քննությունը շարունակել ՀԿԳ-ում:
Ըստ ամերիակահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի՝ այստեղ կա միայն մեկ մտավախություն. եթե քրեական գործը մեկ այլ քննիչի վարույթ ընդունվի, սա կնշանակի, որ ըստ էության վերստին քրեական գործի քննություն կսկսվի, այսինքն՝ քննիչը ստիպված կլինի կրկին մեկ առ մեկ ուսումնասիրել քրեական գործի բոլոր նյութերը, որոնք այս պահին գրեթե 20 հատոր են կազմում (շուրջ 3000-4000 թերթ), ինչը բավական երկար ժամանակ կպահանջի:
Սակայն ամերիկահայ գործարարի փաստաբանը կարծում է, որ այս անգամ քրեական գործը այլ մարմին չեն տեղափոխել այն արհեսատականորեն ձգձգելու համար, այլ հակառակը՝ սա արվել է վերջապես պրոֆեսիոնալներով համալրված քննչական խումբ կազմելու և քրեական գործի քննությունն առավել արագ իրականացնելու համար:
Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի՝ քննչական խմբում ներգրավված կլինի նաև ՊԵԿ քննիչ Տիգրան Հարությունյանը, քանի որ նա է ամբողջությամբ տիրապետում քրեական գործի նյութերին և տարիներ շարունակ ինքն է վարել այն:
Ըստ փաստաբանի՝ ցանկալի է նաև, որ քննչական խմբում ներգրավված լինեն ԱԱԾ քննիչներ, քանի որ այստեղ առկա է նաև փողերի լվացման դրվագ՝ Վլադիսլավ Մանգասարյանի մեղադրանքի իմաստով: Քրեական գործը հսկող դատախազն այս դեպքում, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կլինի դատախազ Արամ Գրիգորյանը:
Նշենք, որ ՀՀ ՊԵԿ քննչական ծառայությունն արդեն ավելի քան 2.5 տարի է, ինչ շարունակաբար ձգձգում էր ամերիկահայգործարարին պատկանած ընկերությանը կանխամտածված սնանկության հասցնելու փաստով հարուցված քրեականգործի նախաքննությունը: 2 տարի տևած նախաքննության արդյունքում, սակայն, մինչ վերջերս ոչ մեղադրյալներ էին առաջքաշվել, ոչ էլ կասկածյալներ: Միայն ամիսներ առաջ ՊԵԿ-ում հարցաքննվելուց հետո այս գործով ձերբակալվեց շինարարՎլադիսլավ Մանգասարյանը` նույն անձը, ում ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը տարիներ շարունակ մեղադրումէր իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունը սնանկացնելու և գումարները յուրացնելումեջ: Վլադիսլավ Մանգասարյանը մեղադրվում է խարդախության, փողերի լվացման և կանխամտածված սնանկությանհամար: Նա ներգրավված է մի քանի քրեական գործերում ևս և այժմ կալանքի մեջ է:
Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ՊԵԿ քննչական ծառայությունից ՀՀ Հատուկ քննչական ծառայություն տեղափոխվեց «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի կանխամտածված սնանկության փաստով` հարուցված քրեական գործը: ՀՔԾ-ից, սակայն, քրեական գործը կրկին վերադարձվեց ՊԵԿ քննչական ծառայություն: