Կառավարությունում քննարկվեցին Միքայել Մելքումյանի նախագծերը
Երեկ ՀՀ Կառավարությունը քննարկեց ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությունները: Մասնավորապես, Կառավարությունը հավանություն տվեց տնտեսավարողների և քաղաքացիների կողմից չվճարված պետական տույժի նվազեցման պատգամավորի առաջարկին, այն է՝ օրական հաշվարկվող 0.5%-ն իջեցնել՝ դարձնելով 0.15%, և սահմանափակվել միայն 365 օրով, ինչը գործող օրենքում ժամկետային սահմանափակում չունի և կարող է անվերջ մեծածավալ տույժի պարտքեր կուտակել քաղաքացիների համար, իսկ պաշտոնատար անձանց մասով գործող օրենսդրությունը մնաց նույնը:
Ինչ վերաբերում է Միքայել Մելքումյանի մյուս օրենսդրական նախաձեռնությանը, այն է՝ «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որում առաջարկվում է մարզերում նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով յուրաքանչյուր մարզում ձևավորել արդյունաբերական գոտիներ՝ հարկային և այլ արտոնություններով, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի համար ապահովել արտադրանքի իրացման շուկաներ, մարքեթինգի և իրացման պայմանագրեր, ենթակառուցվածքներ, խորհրդատվություն և այլն, և այդ իսկ նպատակով մարզպետներին տալ օրենքով սահմանված լիազորություններ և պարտականություններ, ապա կառավարությունը արեց մի շարք հանդիպակաց առաջարկություններ, որոնք Մ.Մելքումյանի կողմից ընդունելի լինելու դեպքում վերոնշյալ օրենքի նախագծին Կառավարությունը հավանություն կտա և պատրաստակամ է օրենքի լրամշակման շրջանակներում համագործակցել օրենսդիրի հետ:

Հարգանքով՝
Մ.Մելքումյանի օգնական