Արծվիկ Մինասյան. «Այո՛, մենք կողմ էինք ՄՄ–ին, բայց ո՛չ այսպիսի փաստաթղթերով»
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱրծվիկՄինասյանի համոզմամբ՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված գազային համաձայնագիրը ստրկացուցիչ պայմաններ է պարունակում իր մեջ։
–Սրանով Հայաստանի էներգետիկ ոլորտի ինքնիշխանության ամբողջ լիազորությունները փոխանցվում են ոչ թե անգամ ՌԴ-ին ու ՄՄ-ին, այլ ընդամենը առևտրային մի կազմակերպության: Քաղաքական տեսակետից հետագայում սա կարող է մեր երկրի ինքնիշխանության այլ ոլորտները զիջելու դուռ բացել,- ասել է նա Մինասյանը:
Իրավական առումով էլ, ըստ նրա, այս համաձայնագիրը հակասում է թե՛ միջազգային պայմանագրերին և թե՛ ՀՀ սահմանադրությանը։
–Խիստ զարմացած եմ, որ ՍԴ-ն դրական եզրակացություն տվեց: Արժե հրապարակել այն իրավաբանների անունները, որոնք սխալ խորհուրդներ են տվել ձեզ: 300 մլն պարտքի ձևավորումը հակասում է նաև բյուջետային համակարգի մասին օրենքին: Սա չի՛ կարող վավերացվել,- նշել է Ա. Մինասյանը,–սա չի տեղավորվում նաև ՄՄ–ի շրջանակներում։ Այո՛, մենք կողմ էինք, բայց ո՛չ այսպիսի փաստաթղթերով։ Կարո՞ղ եք ասել՝ Մաքսային միության ո՞ր երկրի հետ է նման համաձայնագիր կնքված։ Վերջում ավելացնեմ, որ Քր. Օր–ում կա 304–րդ հոդված՝ վնասարարության մասին, սա հիշե՛ք։
Արծվիկ Մինասյան. «Այո՛, մենք կողմ էինք ՄՄ–ին, բայց ո՛չ այսպիսի փաստաթղթերով»
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված գազային համաձայնագիրը ստրկացուցիչ պայմաններ է պարունակում իր մեջ։
–Սրանով Հայաստանի էներգետիկ ոլորտի ինքնիշխանության ամբողջ լիազորությունները փոխանցվում են ոչ թե անգամ ՌԴ-ին ու ՄՄ-ին, այլ ընդամենը առևտրային մի կազմակերպության: Քաղաքական տեսակետից հետագայում սա կարող է մեր երկրի ինքնիշխանության այլ ոլորտները զիջելու դուռ բացել,- ասել է նա Մինասյանը:
Իրավական առումով էլ, ըստ նրա, այս համաձայնագիրը հակասում է թե՛ միջազգային պայմանագրերին և թե՛ ՀՀ սահմանադրությանը։
–Խիստ զարմացած եմ, որ ՍԴ-ն դրական եզրակացություն տվեց: Արժե հրապարակել այն իրավաբանների անունները, որոնք սխալ խորհուրդներ են տվել ձեզ: 300 մլն պարտքի ձևավորումը հակասում է նաև բյուջետային համակարգի մասին օրենքին: Սա չի՛ կարող վավերացվել,- նշել է Ա. Մինասյանը,–սա չի տեղավորվում նաև ՄՄ–ի շրջանակներում։ Այո՛, մենք կողմ էինք, բայց ո՛չ այսպիսի փաստաթղթերով։ Կարո՞ղ եք ասել՝ Մաքսային միության ո՞ր երկրի հետ է նման համաձայնագիր կնքված։ Վերջում ավելացնեմ, որ Քր. Օր–ում կա 304–րդ հոդված՝ վնասարարության մասին, սա հիշե՛ք։
Մանրամասները՝ տեսանյութում:
7or.am