Լրահոս

20.12.2013 18:22


ՀՀԿ–ականներին ԱԺ–ում պահել չհաջողվեց. քվեարկությունը՝ վաղը

ՀՀԿ–ականներին ԱԺ–ում պահել չհաջողվեց. քվեարկությունը՝ վաղը

Այսօր՝ ժամը 12։00–ին, ՀՀԿ–ական պատգամավորները մեկ մարդու նման գնացել էին խորհրդարան՝ վավերացնելու ՀՀ–ի և ՌԴ–ի միջև կնքված գազի պայմանագիրը։ Սակայն, երբ որոշվեց նիստը շարունակել առանց ընդմիջումների՝ մինչև 20։00–ն, արդեն օրվա երկրորդ կեսին ՀՀԿ–ականների մեծ մասն այլև խորհրդարանից գնացել էր։

Իսկ երբ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ժամը 18։00–ի սահմաններում, պատգամավորներին մի քանի անգամ խնդրել է գալ դահլիճ՝ քվեարկություն իրականացնելու համար, նրան է մոտեցել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և ականջին ինչ–որ բան փսփսացել։

Դրանից հետո արդեն Հ. Աբրահամյանն առաջարկել է համաձայնագիրը քվեարկության դնել վաղը՝ ժամը 12:00-ին: Ոչիշխանական պատգամավորների դժգոհողության ի պատասխան էլ՝ ԱԺ նախագահն ասել է. «Իմ լիազորությունները մի ստանձնեք»:

Մինչ այդ իրենց ելույթներում ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» ներկայացուցիչները նշել են, որ իրենց խմբակցությունները դեմ են քվեարկելու գազային համաձայնագրին, իսկ ԲՀԿ–ն էլ չի մասնակցի քվեարկությանը:

Ի դեպ, այս պահին ևս ԱԺ–ի շենքի մոտ բողոքի գործողություն է ընթանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը