Տնտեսական

21.12.2013 10:08


Անհայտ անձինք Էրեբունու շուկայի աշխատակիցներից պահանջել են լքել տարածքը

Անհայտ անձինք Էրեբունու շուկայի աշխատակիցներից պահանջել են լքել տարածքը

Ամիսներ շարունակ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ գտնվող շուկայի աշխատանքը չէր խոչընդոտվել, և ահա երեկ շուկա են այցելել անհայտ մարդիկ և պահանջել են, որ շուկայի աշխատակիցները հեռանան: Շուկայի աշխատակիցները երեկ «Չորրորդ իշխանության» թղթակցին պատմել են, որ վաղ առավոտյան իրենց են այցելել մի խումբ անձինք, ովքեր ներկայացել են որպես մի ընկերության ներկայացուցիչներ, որը նոր պայմանագիր է կնքել, և շուկայի տարածքն այժմ իրենցն է։

«Հիմա մենք դատական գործընթացի մեջ ենք, դատական կարգով վիճարկում ենք շուկայի տարածքը մեզ տալու վերաբերյալ պայմանագիրը երկարացնելու հարցը, բայց նրանք արդեն պայմանագիր են կնքել, որ տարածքը իրենց պետք է տրամադրվի: Դա չի կարող օրինական բան լինել։ Վաղ առավոտյան եկել էին շուկա և պահանջում էին, որ տարածքն ազատվի։ Նրանք թույլ չէին տալիս, որ աշխատենք, մարդկանց ասում էին, որ մարդիկ որևէ իրավունք չունեն այդտեղ աշխատեն։ Մեծ կռիվ, վիճաբանություններ եղան, բայց հետո այդ մարդիկ հեռացան ու ասացին, որ երկուշաբթի օրը վերադառնալու են»,-ասել է շուկայի մի աշխատակից։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը