Հոնգկոնգցի միլիարդատիրոջ ուղղաթիռն ընկել է Ֆրանսիայում
«Газета»-ն, «Agence France-Presse»-ին հղումով, գրում է, որ հոնգկոնգցի միլիարդատեր Լամ Կոկի ուղղաթիռը, որում եղել է ևս 3 մարդ, ընկել է Ֆրանսիայի հարավարևմտյան Բորդո շրջանում։ Ուղևորներից մեկը Կոկի 12-ամյա որդին է եղել։
Աղբյուրը նշում է, որ միլիարդատերն ուղղաթիռով ուսումնասիրելիս է եղել նոր ձեռք բերած խաղողի այգիները։ Փորձագետների գնահատմամբ՝ այդ գործարքը Չինաստանի խոշորագույն ներդրումն է ֆրանսիական Բորդոյում։
Ըստ ականատեսների՝ ուղղաթիռն ընկել է գետը։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։