Գալուստ Սահակյան. «Սերժ Սարգսյանը նման ձևակերպում չի արել»
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջ. Ուորլիքի այն արտահայտությանը, որ Թուրքիանինչ-որպահիկարողէդերակատարությունունենալղարաբաղյանհարցում։
-Նախ ես այդ արտահայտությունը չեմ լսել։ Երկրորդ, ընդհանրապես ղարաբաղյան խնդրի շուրջը որոշակիորեն համաձայնությունները կատարվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մի կողմն եթե չի համաձայնվում, մյուս կողմը, բնականաբար, չի կարող նոր մարդ մտցնել։ Բացի դրանից մենք ծիծաղելի կդարձնենք թուրքական կողմի քաղաքականությունը. կամաց–կամաց կարծես թե Ադրբեջանը դառնում է Թուրքիայի մաս։ Որևէ կողմ, եթե չհամաձայնվի, բանակցությունները չեն կարող շարունակվել։
-Դուք դա ծիծաղելի համարեցիք, իսկ հիշու՞մ եք, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը եկել էր Հայաստան՝ ֆուտբոլ դիտելու, նա ղարաբաղյան հարցում Թուրքիայի օժանդակություննն առաջարկեց, Սերժ Սարգսյանն էլ սիրով համաձայնեց՝ նշելով, թե միայն հիմար մարդը կհրաժարվի օժանդակությունից։
-Նման ձևակերպում չի եղել։ Դա հորինվածք է...
-Եղե՛լ է... Եվ ընդհանրապես չեք կարծո՞մ, որ Ուորլիքի հայտարարությունը «ֆուտբոլային դիվանագիտության» անմիջական հետևանքն է։
-Ո՛չ։ Եթե Թուրքիան նույն ճանապարհով պետք է գնա՝ ոչ պատերազմի նա և պետք է երաշխավոր լինի ազգերի ինքնորոշման իրավունքում ցանկացած երկիր թող մասնակցի։ Ո՞վ ասեց որ չի կարող մասնակցի, բայց Թուրքիան այդ ճանապարհով չի գնում։ Թուրքիան ասում է էն ինչ–որ... Այսինքն Ադրբեջանը հիմա խոսում է էն ինչը խոսում է Թուրքիան։ Այնպես թր դա միֆ է, որ երբևիցե Թուրքիան կարող է մասնակից լինի Արցախյան խնդրի լուծման որևէ բանակցությունների։ Երկրորդը, Մինսկի խումբը ոչ թե բանակցությունների մասնակիցն է, այլ բանակցությունների կազմակերպիչն է։ Նա հնարավորություն է ստեղծում, որ երկու պետությունները բանակցեն։
-Իսկ այն, որ Ուորլիքը հիմա է նման հայտարարություն է անում...
-Ես, իհարկե, այդ հայտարարությունը չեմ լսել։ Նա իր անձնական կարծիքն է ասել, կամ մամուլում է սխալ ձևակերպում ստացել, որովհետև բանակցող կողմերից որևէ կողմ չի կարող երաշխավորել, որ որևէ պետություն բանակցային կողմ լինի։
-Դուք ընդունու՞մ եք, որ ձևաչափը պետք է եռակողմ լինի
-Այսօր, եթե Ադրբեջանը Մինսկի խմբի այս կառույցը մերժի, այս ամբողջ գործընթացը կանգ է լինում։ Նույնն էլ Հայաստանը։ Էլ ուր մնաց մի նոր միջնորդ պետություն էլ մտնի։ Թուրքիան մյուս պետությունները կարող են ինչ–որ ձևով իրենց կարծիքները ունենալ, բայց բանակցային պրոցեսի դրսևորմներում ականատես և մասնակից լինել, բնականաբար, դա ընդհանրապես դիվանագիտության մեջ ընդունված և չի էլ կարող նման բան պատահել։
Գալուստ Սահակյան. «Սերժ Սարգսյանը նման ձևակերպում չի արել»
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջ. Ուորլիքի այն արտահայտությանը, որ Թուրքիան ինչ-որ պահի կարող է դերակատարություն ունենալ ղարաբաղյան հարցում։
-Նախ ես այդ արտահայտությունը չեմ լսել։ Երկրորդ, ընդհանրապես ղարաբաղյան խնդրի շուրջը որոշակիորեն համաձայնությունները կատարվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մի կողմն եթե չի համաձայնվում, մյուս կողմը, բնականաբար, չի կարող նոր մարդ մտցնել։ Բացի դրանից մենք ծիծաղելի կդարձնենք թուրքական կողմի քաղաքականությունը. կամաց–կամաց կարծես թե Ադրբեջանը դառնում է Թուրքիայի մաս։ Որևէ կողմ, եթե չհամաձայնվի, բանակցությունները չեն կարող շարունակվել։
-Դուք դա ծիծաղելի համարեցիք, իսկ հիշու՞մ եք, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը եկել էր Հայաստան՝ ֆուտբոլ դիտելու, նա ղարաբաղյան հարցում Թուրքիայի օժանդակություննն առաջարկեց, Սերժ Սարգսյանն էլ սիրով համաձայնեց՝ նշելով, թե միայն հիմար մարդը կհրաժարվի օժանդակությունից։
-Նման ձևակերպում չի եղել։ Դա հորինվածք է...
-Եղե՛լ է... Եվ ընդհանրապես չեք կարծո՞մ, որ Ուորլիքի հայտարարությունը «ֆուտբոլային դիվանագիտության» անմիջական հետևանքն է։
-Ո՛չ։ Եթե Թուրքիան նույն ճանապարհով պետք է գնա՝ ոչ պատերազմի նա և պետք է երաշխավոր լինի ազգերի ինքնորոշման իրավունքում ցանկացած երկիր թող մասնակցի։ Ո՞վ ասեց որ չի կարող մասնակցի, բայց Թուրքիան այդ ճանապարհով չի գնում։ Թուրքիան ասում է էն ինչ–որ... Այսինքն Ադրբեջանը հիմա խոսում է էն ինչը խոսում է Թուրքիան։ Այնպես թր դա միֆ է, որ երբևիցե Թուրքիան կարող է մասնակից լինի Արցախյան խնդրի լուծման որևէ բանակցությունների։ Երկրորդը, Մինսկի խումբը ոչ թե բանակցությունների մասնակիցն է, այլ բանակցությունների կազմակերպիչն է։ Նա հնարավորություն է ստեղծում, որ երկու պետությունները բանակցեն։
-Իսկ այն, որ Ուորլիքը հիմա է նման հայտարարություն է անում...
-Ես, իհարկե, այդ հայտարարությունը չեմ լսել։ Նա իր անձնական կարծիքն է ասել, կամ մամուլում է սխալ ձևակերպում ստացել, որովհետև բանակցող կողմերից որևէ կողմ չի կարող երաշխավորել, որ որևէ պետություն բանակցային կողմ լինի։
-Դուք ընդունու՞մ եք, որ ձևաչափը պետք է եռակողմ լինի
-Այսօր, եթե Ադրբեջանը Մինսկի խմբի այս կառույցը մերժի, այս ամբողջ գործընթացը կանգ է լինում։ Նույնն էլ Հայաստանը։ Էլ ուր մնաց մի նոր միջնորդ պետություն էլ մտնի։ Թուրքիան մյուս պետությունները կարող են ինչ–որ ձևով իրենց կարծիքները ունենալ, բայց բանակցային պրոցեսի դրսևորմներում ականատես և մասնակից լինել, բնականաբար, դա ընդհանրապես դիվանագիտության մեջ ընդունված և չի էլ կարող նման բան պատահել։
Զրույցը վարեց Մերի Մովսիսյանը