Լրահոս

21.12.2013 11:52


Երկուշաբթի՝ ԱԺ–ի մոտ, կրկին բողոքի գործողություն

Երկուշաբթի՝ ԱԺ–ի մոտ, կրկին բողոքի գործողություն

Երկուշաբթի՝ ժամը 11:30 –ին, ԱԺ–ի մոտ կրկին բողոքի գործողություն է տեղի ունենալու։ ՀՀ քաղաքացիներն իրենց բողոքն են արտահայտելու ընդդեմ «Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող պայմանագրի վավերացման»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23–ին՝ ժամը 12:00–ին, տեղի է ունենալու գազային պայմանգրերի քվեարկությունը:

«Պետական մակարդակի ծանրագույն հանցագործությունների արդյունքում ՀՀԿ-ն իր անողնաշար պատգամավորներով այժմ էլ պատրաստվում է մինչև 2043 թվականը ամբողջ էներգետիկ ոլորտը հանձնել «Գազպրոմին»՝ երկիրը կամովին զրկվելով ինքնիշխանության իրավունքներից: Հիշեք պատմական դավաճանությունները, ԿՈՂՄ քվեարկողները ենթակա են խստագույն պատժի»,–ասված է բողոքի գործողության մասնակիցների հայտարարության մեջ։

Մինչ այդ, նախատեսվում է նաև թռուցիկների տպում և տարածում, որտեղ ասված է.

«ԱՅՍ ՄԱՍԻՆ Հ1-ՈՎ ՁԵԶ ՉԵՆ ԱՍԻ. «Հանրապետական» կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԹԱՔՑՐԵԼ է, որ 2011 թվից Հայաստանը 300 մլն դոլար պարտք է կուտակել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը։ Այժմ այդ պարտքի դիմաց 100%-ով Ռուսաստանին է ՀԱՆՁՆՈՒՄ գազի ոլորտը՝ վտանգելով մեր պետության ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
ՍԱ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է։
Ռուսաստանի հետ փորձում են կնքել համաձայնագիր, ըստ որի
• Հայաստանը իրավունք չունի գազ առնել որևէ այլ ընկերությունից։
• Հայաստանի գազի ոլորտի բոլոր ենթակառուցվածքները տնօրինելու է Ռուսաստանը։
• Ռուսաստանը իրավունք է ստանում գազի ոլորտի գույքը և տնօրինման իրավունքները վաճառել ուրիշ երկրի, օրինակ՝ Թուրքիային կամ Ադրբեջանին։
• Հայաստանի ապագա ոչ մի օրենք չի կարող փոխել կամ չեղյալ համարել այս համաձայնագիրը։
• Հայաստանի գազի ոլորտի և սպառողների մասին տեղեկություններն այլևս պետական գաղտնիք չեն, Ռուսաստանը կարող է տրամադրել դրանք ցանկացած երրորդ կողմի, օրինակ՝ Թուրքիային կամ Ադրբեջանին:
• Հայաստանը իրավունք չունի գազ արտահանտել, օրինակ՝ դեպի Արցախ։
Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովում ՀՀԿ-ն պատրաստվում է վավերացնել այս համաձայնագիրը։
Ի՞նչ կարող ենք անել մենք
• Տարածել այս տեղեկությունը մեր շրջապատում, ֆեյսբուքով, թվիթերով, օդնոկլասնիկով
• Երկուշաբթի, ամսի 23-ին, ժամը 11։30-ին լինել Ազգային Ժողովի դիմաց։
• Վարորդները կարող են մեքենաներով ողողել Բաղրամյան փողոցը և միացնել ազդանշանները։ Եթե մենք իսկապես շատ լինենք, կարող ենք շրջափակել Ազգային ժողովը և թույլ չտալ վավերացնել այս ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը