Ավանում մերկասառույցի պատճառով քաղաքացին վայր է ընկել ու մահացել
Այսօր` դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում տղամարդու դի կա:Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։
Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ մահացածը փողոցն անցնելիս է եղել և ճանապարհի մերկասառույցի պատճառով սայթաքել է ու վայր ընկել, ինչն էլ, ըստ տեղեկությունների դարձել է մահվան պատճառ:
Ոստիկանությունը պարզել է մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 76-ամյա Օնիկ Հարությունյանն էր: