Լրահոս

21.12.2013 21:15


Նաիրա Զոհրաբյան. «Եթե դա լավագույն տարբերակն է, ապա երկուշաբթի ԲՀԿ-ն պատրաստ է քվեարկել դեմ»

Նաիրա Զոհրաբյան. «Եթե դա լավագույն տարբերակն է, ապա երկուշաբթի ԲՀԿ-ն պատրաստ է քվեարկել դեմ»

Այսօր սոցիալական ցանցերում մի շարք հրապարակումներ եղան, որտեղ ԲՀԿ-ն մեղադրվում էր երեկ խորհրդարանում «տրյուկներ» անելու մեջ, քանի որ որոշում կայացրեց ոչ թե դեմ քվեարկել, այլ բոյկոտել քվեարկությունը:
Սոցցանցերում առկա այս եւ այլ տեսակետների առնչությամբ, «zham.am»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից:

Պատգամավորը նման հայտարարությունները ուղղորդված որակեց` պարզաբանելով, որ եթե լավագույն տարբերակը այդ վասալային համաձայնագրին դեմ քվեարկելն է, ապա ԲՀԿ-ն պատրաստ է հենց երկուշաբթի օրը սեղմել դեմ կոճակը:

«Սա կատարյալ տգետ մոտեցում է, որը տարածվում է ուղղորդված շրջանակների կողմից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ քվեարկությանը չմասնակցելը շատ ավելի ճիշտ արձագանք է մի համաձայնագրի, որի գործարքը կայացել է ժողովրդի թիկունքում, եւ որից որեւ է մեկը տեղյակ չի եղել:

Չնայած նախապես արված հայտարարությանը, թե դեմ են քվեարկելու նախագծին` մյուս քաղաքական ուժերը` ՀՅԴ-ն , ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» եւս երեկ պատրաստվում էին միանալ ԲՀԿ-ի` քվեարկությունը բոյկոտելու նախաձեռնությանը` տեսնելով, որ մեծամասնությունը չի կարողանում հավաքագրել 66 ձայն: Սակայն Աժ ղեկավարությունը հասկացավ, որ չորս քաղաքական ուժերի` քվեարկությանը չմասնակցելը կբերի համաձայնագրի տապալմանը, ուստի քվաեարկությունը հետաձգվեց երկուշաբթի:

Կրկնում եմ` մենք խնդիր չունենք, եթե դա լավագույն տարբերակն է, ապա երկուշաբթի օրը ողջ ԲՀԿ-ն պատրաստ է քվեարկել դեմ, սակայն մենք գտնում ենք, որ բոյկոտը տվյալ դեպքում շատ ավելի ճշգրիտ արձագանքն է վասալային այդ համաձայնագրին»:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը