Լևոն Տեր–Պետրոսյանի մեսիջներն ու ճանապարհային քարտեզը
Ինչպես և սպասվում էր, Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը առիթ տվեց ինքնադրսևորովելու ֆեյսբուքահայության «արևմտամետ» հատվածին և քաղաքական դաշտի նորաթուխ ու բացահայտված «դհոլներին»։ Դատելով նրանց արձագանքից՝ Բաղրամյան 26–ում ահագին նյարդայնացել են այդ ելույթից։
«Արևմտամետները» համառորեն հուժկու միտինգներ են անում սոցիալական ցանցերում, ժամում 1000 «լայք» են ապահովում Կիևի Մայդանից ստացվող տեղեկություններին, շաբաթական 500 նյութ «շեյր» անում, գովաբանում Շանթ Հարությունյանի հեղափոխությունը, քծնում Ֆյուլեին, պահանջում Պուտինի հրաժարականը (բա հո՞ Սերժ Սարգսյանի դեմ չէին պայքարելու) և օրգազմի հասնում Տիմոշենկոյի նկարը տեսնելուց, սակայն Ազատության հրապարակի մատույցներին մոտենալ չեն համարձակվում։ Նախ՝ անվտանգ չէ։ Բացի այդ՝ չի խրախուսվում և չի վճարվում (Փակ շուկա, այգի–մայգի ինչքան ուզում ես գնա և ինչքան ուզում ես գոռգոռա, բայց Ազատության հրապարակին չմոտենաս ու հանկարծ մտքովդ չանցնի Սերժի դեմ պայքարել)։
Տնաբույծ «արևմտամետներն» այլ պատճառներ էլ ունեն Երևանում եվրամայդան չսարքելու համար, բայց նշվածը բավական է հասկանալու համար, որ նրանց բարձրացրած փոթորիկն ընդամենը մեկ բաժակ ջրում է։
Ահա սա էր կուլտուրական ձևով արձանագրել ՀԱԿ առաջնորդը։ Իսկ ինչ վերաբերում է նրա մեսիջներին, ապա դրանք մի քանիսն են, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները.
–ՀԱԿ–ի թիրախը Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմն է,
–ՀԱԿ–ը չի մտնելու իշխանությունների կողմից պարտադրված կեղծ օրակարգերի մեջ, մասնավորապես՝ արտաքին քաղաքական կողմնորոշումների դաշտ։
Իշխանափոխության ճանապարհային քարտեզի մասով էլ Տեր–Պետրոսյանն առաջ քաշեց կոնսոլիդացիայի գաղափարը։ Ակնհայտ է, որ տվյալ դեպքում նկատի է առնվում հատկապես ԲՀԿ–ՀԱԿ գործակցության խորացումը ոչ միայն խորհրդարանում, այլ նաև ԱԺ պատերից դուրս։ Ինքնին հասկանալի է, որ կարևորվում է նաև այլ ուժերի միացումն ու դիմադրության ընդհանուր շարժման ձևավորումը։
Նկատենք, որ բուրժուադեմոկրատական հեղափոխության գործնական կիրառումը ոչ միայն համատեղ հանրահավաքներն ու երթերն են, այլ նաև չերևացող աշխատանքը՝ իշխանական բուրգի կազմաքանդման նպատակով (այստեղ նուրբ և ոսկերչական աշխատանք է պետք)։ Ասել է թե՝ իշխանափոխության ճանապարհային քարտեզը բազմաշերտ է և անհրաժեշտ է «Ա»–ից մինչև «Բ» ընկած հատվածի անցման համար բոլոր նախադրյալների ապահովում։ Սա արդեն առաջիկա գործողությունների ուղենիշ պետք է դառնա։
«Շուտով գալու է իշխանության հաշիվ տալու ժամանակը»։ Տեր–Պետրոսյանի այս ձևակերպման հետ դժվար է չհամաձայնելը։

Սևակ Մինասյան