Լրահոս

23.12.2013 10:15


Համերգ «Ռոմանոս Մելիքյան» ֆեստի շրջանակներում

Համերգ «Ռոմանոս Մելիքյան» ֆեստի շրջանակներում
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի համերգը, որը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին: Ծրագրում կհնչեն Ռոմանոս Մելիքյանի «Օրոր», «Վայրի ծաղիկ», «Սև կաքավիկ», «Ծիլ-ծիլ ա», «Ես բլբուլ եմ», «Աշնան երգ», «Պսակ-պսակ», «Կլոր պար», «Սիրուն գիշեր», «Դափ դափի դափ», «Շափաղ կուտաս», «Մի լար», «Արտուտիկ», «Զընկլիկ», «Վարդը», «Սիրուն ուռենի» վոկալ ստեղծագործությունները: Մենակատարներ` Արմինե Խաչատրյան, Արմինե Վարդանյան, Արշակ Մուրադյան, Փիրուզա Արզումանյան, Անուշ Մելքումյան, Լուիզա Երեմյան, Կիմ Սարգսյան:
Նշենք, որ Հայ կոպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Այն կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը յուրաքանչյուր տարի կրում է այն մեծերի անուններն, ում հոբելյանը նշվում է տվյալ տարի:
Փառատոնի նպատակն է սերունդների միջև ամուր կապի ստեղծումը, հայ կոմպոզիտորական դպրոցի` ապագա սերունդների համար ստեղծած ժառանգության արժևորումը և այդ գործընթացի շարունակականության ապահովումը: Փառատոնը միտված է նաև հայ կոմպոզիտորական դպրոցի նվաճումների հանրահռչակմանը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը