Լրահոս

23.12.2013 10:32


«Խորհրդարանում իսկապես ստեղծվել է աննախադեպ իրավիճակ»

«Խորհրդարանում իսկապես ստեղծվել է աննախադեպ իրավիճակ»
Խորհրդարանում իսկապես ստեղծվել է աննախադեպ իրավիճակ: Ոչ իշխանական ֆրակցիաների (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») ջանքերի շնորհիվ Հանրապետական կուսակցության ներսում հակասություններն ակնհայտ են: Դրա ապացույցն են օրինագծի դեմ հնչեցված երկու հանրապետականների ելույթները և ակնհայտորեն ոչ բավականաչափ կողմ քվեարկողներ ունենալու պատճառով քվեարկության հետաձգումը: Կարծում եմ՝ հենց ռեժիմի ներկայացուցիչներից շատերը չեն ցանկանում իրենց վրա վերցնել ապօրինի, հակապետական այդ օրինագծի ընդունման պատասխանատվությունը: Սակայն ակնհայտ է նաև, որ Սերժ Սարգսյանը չի կարող թույլ տալ նման ձախողում, և իր մշտական նարիմանովյան գործելաոճի համաձայն՝ ձեռքի տակ եղած բոլոր ճնշման գործիքները օգտագործելու է բավարար կողմ ձայներ ստանալու համար:
Այստեղ արդեն միայն ոչ ընդդիմադիր պատգամավորների ջանքները բավարար չեն: Հարկավոր է հասարակական ճնշում, որը կդրսևորվի ԱԺ մուտքի դիմաց զանգվածային բողոքի միջոցառման, քաղաքացիական անհնազանդության տեսքով: Հասարակական ճնշումը ՀՀԿ-ական պատգամավորների վրա պետք է լինի ավելի մեծ, քան Սերժ Սարգսյանի ճնշումը: Միայն այս դեպքում մենք կկարողանանք պառակտել ռեժիմը և պարտադրել ապօրինի օրինագծի մերժումը:

Հավաքվում ենք երկուշաբթի` 11:30-ին, ԱԺ-ի դիմաց
Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը