Կանադայում հազարավոր չվերթներ են հետաձգվել սառցե անձրևի պատճառով
Հազարավոր չվերթներ են հետաձգվել Կանադայի Օտտավա, Տորոնտո, Մոնռեալ, Գալիֆակս օդանավակայաններում։ Այս մասին գրում է «Ռոսբալտը»՝ «ВВС»–ին հղումով։ Պատճառը բնական արտասովոր երևույթն է՝ սառցե անձրևը։ Կանադայի արևելյան շրջաններում ամբողջովին դադարեցվել են նաև ավտոբուսային և երկաթգծային փոխադրումները։ Ձյունամրրիկի պատճառով մոտ կես մլն կանադացի մնացել է առանց էլեկտրականության, որը կվերականգնվի միայն օրեր անց։
Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը փոթորիկը քաղաքի պատմության մեջ ամենասարսափելիներից է համարել։ Այն համեմատում են 1998թ. մահացու սառցե մրրիկի հետ, որն ավելի քան 20 մարդու կյանք էր խլել և 3 մլն մարդու թողել առանց էլեկտրաէներգիայի։