Լրահոս

23.12.2013 10:57


«ՀՀԿ-ական պատգամավորները չպետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն Սերժի ավանտյուրային քայլերի համար»

«ՀՀԿ-ական պատգամավորները չպետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն Սերժի ավանտյուրային քայլերի համար»

Արդեն քանի տարի է մենք ականատես ենք լինում, թե ինչ տխուր հետևանքներ են ունենում Սերժ Սարգսյանի ավանտյուրային քայլերը: Դրա վառ ապացույցը «ֆուտբոլային դիվանագիտությունն» է, որի հետևանքները մենք զգում ենք մինչ այսօր, ԵՄ-ի հետ խաղերը, իսկ հետո` Մաքսային միությանը միանալու որոշումը: Էս բոլոր ավանտյուրաները բերեցին նրան, որ մենք ստիպված եղանք 49 տարով երկարացնել ՌԴ-ի ռազմաբազաների տեղակայման ժամկետը, զրկվեցինք կարևոր օտարերկյա ֆինանսական ներդրումներից մեր պետության տնտեսության մեջ, վատթարացրեցինք մեր հարաբերություններն այլ երկրների հետ և անվստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերեցինք միջազգային դաշտում, և ամենկարևորը` վտանգեցինք ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը, Հայաստանի ինքնիշխանությունը և պետություն կոչվելու իրավունքը:
Էսքանից հետո, կարծում եմ, ՀՀԿ-ական պատգամավորները չպետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն Սերժի ավանտյուրային քայլերի համար, քանի որ էդ մարդը, ինչպես ցույց տվեց պատմությունը, պատրաստ է գնալ ամեն քայլի, միայն թե մնա իշխանական աթոռին: Եվ եթե վաղը պետք լինի «զոհաբերել» էն բոլոր մարդկանց, ովքեր էսօր աջակցում են նրան, նա դա կանի առանց որևէ կասկածների:
Էնպես որ, կարծում եմ, արժե լավ մտածել և էսօրվա քվեարկության ժամանակ դեմ կամ ձեռնպահ քվեարկել «քազային պայմանագրի» քվեարկության ժամանակ: Մի՛ նպաստեք պետության կործանմանը, մի՛ վերցրեք ձեր վրա էդ պատասխանատվությունը, ժողովուրդ ջան:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը