Լրահոս

23.12.2013 11:36


«Ալ Քաիդայի» ապստամբներն իրաքցի 5 հրամանատար են սպանել

«Ալ Քաիդայի» ապստամբներն իրաքցի 5 հրամանատար են սպանել

Իրաքի բանակի 5 հրամանատար և 10 զինվոր է սպանվել «Ալ Քաիդայի» ապստամբների հարձակումից Սիրիային սահմանակից Անբար գավառում։ Այս մասին գրում է «Ռոսբալտը»։ Իրաքի ոստիկանության տվյաներով՝ բարձրաստիճան պաշտոնյաները զոհ են գնացել ապստամբների կազմակերպած դարանակալությանը։ Սպանվածների թվում է նաև Իրաքի բանակի գեներալ–մայորը։

Աղբյուրը նշում է, որ նախօրեին Անբարում իրաքցի զորքը՝ ռազմական ուղղաթիռներով, զանգվածային հակաահաբեկչական գործողություն է իրականացրել «Ալ Քաիդայի» գրոհայինների դեմ։ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին, որի անմիջական հսկողությամբ է կատարվում հետախուզությունը, հրահանգել է մեկ շաբաթում լուծարել ահաբեկիչների բազաներն Արևմտյան անապատում։

Այս խորագրի վերջին նյութերը