Լրահոս

23.12.2013 13:54


«Կեցցե՛ն լրագրողները, ովքեր բունտ են անում ընդդեմ այս խայտառակ պայմանագրի»

«Կեցցե՛ն լրագրողները, ովքեր բունտ են անում ընդդեմ այս խայտառակ պայմանագրի»

Դիտում եմ ԱԺ-ի այսօրվա նիստը ու հաճույք եմ ստանում: Մի տեսակ զարթոնքի շունչ կա, պայքար կա, ու էդ պայքարը բխում ա դահլիճից: Հատկապես դուրս եկավ լրագրողների ըմբոստությունը, ովքեր իրենք են բունտ անում ընդդեմ այս խայտառակ պայմանագրի՝ պաստառներով ու պատուհաններին խփելով:
Այո՛, կեցցեն լրագրողները, որոնք միշտ չէ, որ համր ունկնդիրների կարգավիճակում են, և ովքեր գիտակցում են, որ իրենք էլ այս երկրի լիիրավ քաղաքացիներ են, ում վրա անդրադառնալու են խայտառակ գազային պայմանագրի դրույթները, և պայքարում են դրա դեմ:
Օրինակ է պետք վերցնել նման մարդկանցից:

Գևորգ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը