Լրահոս

23.12.2013 14:29


Ճապոնիայի կայսր Ակիհիտոն նշում է 80–ամյակը

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն նշում է 80–ամյակը

Այսօր լրացավ Ճապոնիայի կայսեր 80–ամյակը։ Գահը ստանձնելուց հետո՝ 1989թ., ամեն տարի կայսեր ծննդյան օրը նշվում է որպես համապետական տոն։ Ճապոնիայում այդ օրը հայտարարվում է հանգստյան օր։ Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը։ Իր ծննդյան օրը կայսրը և նրան մոտ հարազատները, ավանդույթին համապատասխան, կկանգնեն նրա նստավայրի զրահապատ պատշգամբում։ Ամենահին միապետական տոհմի 125-րդ կայսրը խոստացել է կատարել իր խոստումները. «Չնայած որաշակի արգելքներին, որոնք ի հայտ են գալիս տարիքի հետ, ես պատրաստ եմ կատարել իմ պարտականությունները՝ որքանով կների առողջությունս»,– ասել է Ակիհիտոն լրագրողներին։ Նա նաև նշել էր, որ լիազորությունների մի մասը երկու տարուց պատրաստվում է փոխանցել իր ժառանգորդներին։ Հարցին՝ որն է կայսեր կյանքի ամենաուշագրավ դեպքը, նա ասել է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ 3 մլն ճապոնացի է մահացել։ Կայսրը հիշել է նաև 2011թ. ավերիչ երկրաշարժը երկրում։

Այս խորագրի վերջին նյութերը