Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ոտքով է գնում աշխատանքի
Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատմել է, որ հաճախ է ոտքով գնում աշխատանքի։ «Ես ապրում եմ ոչ հեռու՝ կառավարության գրասենյակից 50 մետր հեռավորության վրա: Հետևաբար, հաճախ եմ ոտքով գնում աշխատանքի, և դա ո՛չ քաղաքական կոկետություն է, ո՛չ էլ համեստություն: Ոտքով կարելի է ավելի արագ հասնել գրասենյակ, քան ավտոմեքենայով»,–«Նովոստի Գրուզիային» տված հարցազրույցում ասել է Մարգվելաշվիլին։
«Փողոցում սովորաբար հանդիպում եմ մարդկանց, որոնց ամեն օր հանդիպել եմ 40 տարվա ընթացքում, դրա համար էլ նրանք չեն զարմանում ինձ տեսնելիս»,- անկեղծացել է նախագահը։