ՄՄ–ին Իսրայելի անդամակցության աշխատանքները կմեկնարկեն 2014-ի սկզբին
«Российская Газета»-ի փոխանցմամբ՝ 2014–ի սկզբին հատուկ հետազոտական խումբ կստեղծվի, որը մանրամասն կուսումնասիրի Իսրայելի` Մաքսային միությանը միանալու հեռանկարները: Այս մասին հայտարարել է ՄՄ տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը: Նրա խոսքերով՝ նախատեսվում է Իսրայելի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 3 մլրդ ԱՄՆ դոլարից հասցնել 3, 5 մլրդ-ի:
Նշենք, որ ավելի վաղ ՄՄ–ին միանալու համար Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը նույնիսկ հստակ ժամկետներ էր նշել. Իսրայելի և Մաքսային միության միջև առանց տուրքի առևտրի գոտու ստեղծումը, ըստ նրա, կարող է մշակվել ու ստորագրվել 2014-ի սկզբին: