Լ. Զուրաբյան. «Այս իշխանությունները որևէ հարցում որևէ նահանջի գնալու են միմիայն ժողովրդի ճնշման ներքո»
–Այս իշխանությունները որևէ հարցում որևէ նահանջի գնալու են միմիայն ժողովրդի ճնշման ներքո։ Ուրեմն, մենք միասի՛ն պետք է այդ ճնշումը կազմակերպենք,–այսօր խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին ասել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Նա անարդյունավետ է համարում ոչկոալիցիոն խմբակցությունների պատգամավորների մանդատները վայր դնելու տարբերակը։
–Չգիտես՝ ինչու, տարածվել է տեսակետ, թե մանդատները վայր դնելով՝ ԱԺ-ում կառաջանա անհաղթահարելի քաղաքական ճգնաժամ: Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Միակ հետևանքը կլինի այն, որ քաղաքական մեծամասնությունը շատ հանգիստ, անպատիժ կշարունակի իր ապօրինի գործունեությունը: Եվ հետո, այսօր հնարավոր է դարձել այս բողոքի ալիքը միայն այն բանի շնորհիվ, որ ընդդիմադիր ուժերը, լինելով ԱԺ-ում, բացահայտել են բոլոր այս հանցագործությունները, հրապարակել դրանք մեր հասարակության համար և մոբիլիզացրել հասարակությանն այդ ապօրինի որոշման դեմ: Այսօր, շնորհիվ պառլամենտական գործունեության, հեղափոխվել է մթնոլորտը թե՛ԱԺ-ում և թե՛ երկրում։ Եվ մենք այս գործը շարունակելու ենք մինչև վերջնական հաղթանակ,-ընդգծել է Լ. Զուրաբյանը:
Նա նաև նշել է, որ այսօր միասին կատարեցին ամենակարևոր գործը՝ «գազային» համաձայնագրի ընդունման օրինականությունը հավասարեցվեց 0-ի:
Լ. Զուրաբյանն անդրադարձել է նաև ցուցարարներից ոմանց՝ Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց սկսելու առաջարկին։
–Հավատացե՛ք, որ նման որոշումները հապշտապ չեն ընդունվում, և պահանջում են հսկայական ռեսուրսներ: Դրա համար պետք է քաղաքականապես հասունացած գործընթաց լինի, և կատարվի ճի՛շտ պահի,–ասել է նա:

7or.am