Լրահոս

23.12.2013 15:26


Սիրիայում գրոհայինները հարձակվել են դպրոցի, հոսպիտալի, բանկի և եկեղեցու վրա. կան զոհեր

Սիրիայում գրոհայինները հարձակվել են դպրոցի, հոսպիտալի, բանկի և եկեղեցու վրա. կան զոհեր

Սիրիայում՝ Ում–Ամեդ շիական բնակավայրում, մահապարտ–ահաբեկիչն ականապատված մեքենան ուղղել է դպրոցական համալիրի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է newsru.com–ը՝ հղում անելով սիրիական լրատվամիջոցներին։ Պայթյունի հետևանքով մահացել է 20 մարդ, հիմնականում երեխաներ։ Տասնյակ վիրավորներ կան։

Արյունահեղ բախումները երկրի տարբեր շրջաններում շարունակվում են։ Ռմբակոծվել է Դերաայի կենտրոնում գտնվող հին եկեղեցին։ Հալեպում գրոհայինները հարձակվել են «Ալ Քինդի» հոսպիտալի վրա, որը երկրի հյուսիսի ամենամեծ բուժհաստատությունն է։ Ավելի քան հարյուր զինվոր դիմակայել է երեք հազարի հասնող «Ջեբհաթ ան Նուրսա» խմբակցության գրոհայիններին։ Չկարողանալով գրոհով վերցնել շենքը՝ ահաբեկիչները երկու ականապատ մեքենա են բերել։ Ուժգին պայթյունների հետևանքով հոսպիտալն ավերվել է։

Այս խորագրի վերջին նյութերը