Լրահոս

23.12.2013 18:45


Խոդորկովսկին հեռուստատեսությամբ խոսել է «ՅՈՒԿՕՍ»–ի նախկին փոխնախագահ Վ. Ալեքսանյանից

Խոդորկովսկին հեռուստատեսությամբ խոսել է «ՅՈՒԿՕՍ»–ի նախկին փոխնախագահ Վ. Ալեքսանյանից

Միխայիլ Խոդորկովսկին՝ «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավարը, «Դոժդ» հեռուստաընկերության «Սոբչակ ժիվյոմ»–ի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակին հարցազրույց է տվել։ Հարցին՝ Խոդորկովսկին ներե՞լ է նրանց, ովքեր իր կյանքից 10 տարի են խլել, զրկել են նրան ընտանիքից, երեխաներից, նա պատասխանել է. «Երևի կստեմ, եթե ասեմ, որ ոչինչ չեմ զգում, սակայն ես աշխատում եմ առաջ նայել: Կան մարդիկ, որոնց ոչ անմիջական դատավարական գործողությունները հիրավի ծանր հետևանքների են հանգեցրել: Ես նկատի ունեմ Վասիլի Ալեքսանյանի դեպքը: Մարդը զոհվել է: Այստեղ, հիրավի, հարկ է խոսել դրա մասին: Սակայն պետք է հստակ համոզված լինել` կոնկրետ ով ինչ է արել»:

Նշենք, որ Վասիլի Ալեքսանյանը «ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության փոխնախագահն էր, որը մահացել է 2011 թվականին հիվանդության պատճառով։ Ալեքսանյանը երեք տարի անց է կացրել քրեակատարողական հիմնարկում. նա մեղադրվել է ընկերության բաժնետոմսերի առևանգման մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը