ՀՀ ԱԺ–ի պաշտոնական կայքեջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը վավերացվել է։
Հիշեցնենք, որ ձեռքերը վեր պարզելու միջոցով անցկացված քվեարկությունից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանըհայտարարեց՝ կողմ է 77 պատգամավոր։
Սակայն,այնուհետև Հաշվիչ հանձնաժողովի նախագահն ասել է, որ ձայների հաշվելիս ինքը թյուրիմացությունէթույլ տվել, և կողմ են քվեարկել ոչ թե 77–ը, այլ 72-ը:
Նշենք, որ ի նշան բողոքի ԱԺ դահլիճից հեռացած ոչկոալիցիոն խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ պնդելով, որ համաձայնագիրը ՀՀ խորհրդարանի կողմից չի վավերացվել։
Ի դեպ, ԱԺ–ի կայքում թեև նշված է, որ այն վավերացվել է, բայց քվեարկությանը մասնակցած պատգամավորների անունները չեն հրապարակվում։
ԱԺ–ն տեղեկացնում է՝ համաձայնագիրը վավերացվել է
ՀՀ ԱԺ–ի պաշտոնական կայքեջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը վավերացվել է։
Հիշեցնենք, որ ձեռքերը վեր պարզելու միջոցով անցկացված քվեարկությունից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց՝ կողմ է 77 պատգամավոր։
Սակայն, այնուհետև Հաշվիչ հանձնաժողովի նախագահն ասել է, որ ձայների հաշվելիս ինքը թյուրիմացություն է թույլ տվել, և կողմ են քվեարկել ոչ թե 77–ը, այլ 72-ը:

7or.am