Լրահոս

23.12.2013 16:17


«Ոչ մի մանդատ չպետք է վայր դրվի. ընդհակառակը...»

«Ոչ մի մանդատ չպետք է վայր դրվի. ընդհակառակը...»

Մանդատները պետք չէ վայր դնել. պետք է ամեն օր ԱԺ-ում այսօրվա մթնոլորտն իշխի, որ էս իշխանություններից ազատվենք։
Լավ է, թե վատ, բայց այսօր ԱԺ-ն այն մարմինն է, որտեղ ռեժիմին ընդդիմադիր ուժերը կարող են իրենց տեսակետը ներկայացնել հանրությանը: Դրա հետ մեկտեղ՝ ես վստահ եմ, որ քաղաքական ուժերի համախմբումը, որը կբերի Սերժի ռեժիմից ազատվելուն, կսկսվի ԱԺ-ում: Բոլոր առողջ ուժերի և անհատների կոնսոլիդացիայից հետո: Լավն են մեր քաղաքական գործիչները, թե վատը, բայց սա է մեր ունեցածը, և հենց իրենք մեզ հետ միասին պետք է դուրս բերեն մեր երկիրն այս խղճուկ իրավիճակից: Իսկ մենք պետք է ԱԺ-ի առողջ ուժերին մեր աջակցությունը ցուցաբերենք և ԱԺ-ի պատերից դուրս այսօրվա կամ դեկտեմբերի 10-ի երթի պես պայքարենք ռեժիմի դեմ:
Այս երկու բևեռների համախումբը միայն կբերի ռեժիմի տապալմանը: Իսկ այն խոսակցությունները, որ «պետք է մանդատները վայր դնեն պատգամավորները», ուղղակի քաղաքական ռոմանտիզմի ոլորտից են: Վայր դրեցին, է հետո՞։ Հետո ի՞նչ է տեղի ունենալու։ Էդ ամբիոնից էլ զրկվեցին, վե՞րջը։ Բացի այն, մեր պատմության մեջ արդեն դեպք եղել է, երբ ընդդիմությունը վայր է դրել մանդատները, բայց դրանից ոչ մի բան չփոխվեց: Դրա համար ոչ մի մանդատ չպետք է վայր դրվի. ընդհակառակը` ԱԺ-ում պետք է ամեն մի նախագիծ այսօրվա մթնոլորտում քննարկվի, որ դժգոհությունը մադկանց հասցնի կրիտիկական կետի, և դրա շնորհիվ ազատվենք այսօրվա իշխանություններից:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը