Երրորդ անգամ Գերմանիայի կանցլեր ընտրված Անգելա Մերկելը որոշում է կայացրել չմեկնել Սոչիում 2014–ի փետրվարին անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերին։ Ինչպես հայտնել են Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունից, երկիրն օլիմպիական խաղերին ներկայացնելու է նույն հիմնարկի ղեկավար Թոմաս դե Մեզիերը։ Մերկելի հրաժարվելու հնարավոր պատճառների մասին չի հաղորդվում։ Լուրեր են պտտվում, որ կանցլերի որոշումը պայմանավորված է ազատվելուց հետո Միխայիլ Խոդորկովսկու՝ Գերմանիա տեղափոխվելով։ Սակայն Մերկելն այդ լուրը չի մեկնաբանում։ Նա միայն նշել է Գերմանիայի Ներքին գործերի նախարար Հանս–Դիտրիս Գենշերի «հետկուլիսային» գործունեության մասին, որը ջանադրաբար զբաղվում էր Խոդորկովսկու ազատման հարցերով։ Հասարակության և մամուլի ներկայացուցիչները միտված են կարծել, որ Խոդորկովսկու ազատման գործում, այնուամենայնիվ, Մերկելի ջանքերն են դեր խաղացել։ Օրերս Բեռլինում տեղի ունեցած մամուլի ասուլիսին Խոդորկովսկին երախտագիտություն հայտնեց կանցլերին իրեն կալանավայրից ազատելու համար. «Ես շատ շնորհակալ եմ ֆրաու Անգելա Մերկելին այն դերակատարության համար, որի մասին ես այստեղ իմացա»։
Անգելա Մերկելը չի մեկնի Սոչիի Օլիմպիական խաղերին

Մանրամասները՝ newsru.com կայքում։