Լրահոս

23.12.2013 17:50


Ուկրաինայի վարչապետ Ազարովը դիտորդի կարգավիճակով Մոսկվայում կմասնակցի ՄՄ–ի գագաթաժողովին

Ուկրաինայի վարչապետ Ազարովը դիտորդի կարգավիճակով Մոսկվայում կմասնակցի ՄՄ–ի գագաթաժողովին

«РИА Новости»–ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը վաղը պատրաստվում է Մոսկվայում մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որն անցկացնելու են Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարները: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը. «Մասնակցության հրավեր են ստացել Հայաստանի ու Ղրղզստանի նախագահները, այսինքն՝ այն երկրների նախագահները, որոնք հայտ են ներկայացրել Մաքսային միություն ու Միացյալ տնտեսական տիրույթ մտնելու համար: Ներկա է լինելու նաև Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը՝ դիտորդի կարգավիճակով»:

Այս խորագրի վերջին նյութերը