«Ով չի կարողանում կառավարել, նա դառնում է բռնակալ»
Արդյոք մենք մեզ համարո՞ւմ ենք դեմոկրատ երկիր: Համոզված եմ՝ եթե անցած տարիներին կգտնվեին երկմտողներ, ապա հիմա պատասխանը մեկն է՝ «ոչ»: Շնորհիվ մեդիա դաշտի և կոմունիկացիոն ուղիների ակտիվ զարգացման՝ մարդիկ հնարավորություն են ստացել՝ հետևելու բոլոր այն իրադարձությւններին, որոնք հանրային բողոք են առաջացնում, ցավոք, նման աստիճանի տեղեկատվությանը տիրապետելը բերում է գիտակցության, որ Հայաստանում արմատացել է ռեպրեսիվ երևույթների մի ամբողջ փունջ, և հայտարարությունները՝ ժողովրդավարության մասին, ֆիկտիվ են: Ներկա ռեժիմն ավելի համապատասխանում է բյուրոկրատիկ նորմերին, որոնց մեր ազգը, անխոս, չի համապատասխանում, ինչի պատճառով էլ Հայաստանը հայաթափվում է: Ստեղծված իրավիճակում պետական պաշտոնյաները ավելի կենտրոնանում են փախցնելու, ժողովրդին հնարավորինս հարստահարելու, քան կենսական նշանակություն ունեցող ռեֆորմներ մտցնելու վրա՝ ընդունելով իրենք իրենց անպարտելի և չզգալով որևէ պատասխանատվություն ազգի առջև: Չկա ձևավորված մրցակցություն գործող քաղաքական ուժերի միջև, կա բացարձակ մեծամասնություն, որն անկառավարելի են դարձրել իրենց մարազմատիկ որոշումների մեջ: Հ.Գ. Ով չի կարողանում կառավարել, նա դառնում է բռնակալ:
«Ով չի կարողանում կառավարել, նա դառնում է բռնակալ»
Արդյոք մենք մեզ համարո՞ւմ ենք դեմոկրատ երկիր: Համոզված եմ՝ եթե անցած տարիներին կգտնվեին երկմտողներ, ապա հիմա պատասխանը մեկն է՝ «ոչ»: Շնորհիվ մեդիա դաշտի և կոմունիկացիոն ուղիների ակտիվ զարգացման՝ մարդիկ հնարավորություն են ստացել՝ հետևելու բոլոր այն իրադարձությւններին, որոնք հանրային բողոք են առաջացնում, ցավոք, նման աստիճանի տեղեկատվությանը տիրապետելը բերում է գիտակցության, որ Հայաստանում արմատացել է ռեպրեսիվ երևույթների մի ամբողջ փունջ, և հայտարարությունները՝ ժողովրդավարության մասին, ֆիկտիվ են: Ներկա ռեժիմն ավելի համապատասխանում է բյուրոկրատիկ նորմերին, որոնց մեր ազգը, անխոս, չի համապատասխանում, ինչի պատճառով էլ Հայաստանը հայաթափվում է:
Ստեղծված իրավիճակում պետական պաշտոնյաները ավելի կենտրոնանում են փախցնելու, ժողովրդին հնարավորինս հարստահարելու, քան կենսական նշանակություն ունեցող ռեֆորմներ մտցնելու վրա՝ ընդունելով իրենք իրենց անպարտելի և չզգալով որևէ պատասխանատվություն ազգի առջև: Չկա ձևավորված մրցակցություն գործող քաղաքական ուժերի միջև, կա բացարձակ մեծամասնություն, որն անկառավարելի են դարձրել իրենց մարազմատիկ որոշումների մեջ:
Հ.Գ. Ով չի կարողանում կառավարել, նա դառնում է բռնակալ: