Լրահոս

24.12.2013 00:15


«Հակաիշխանական ճակատը կարելի է աբողջովին ձևավորված համարել»

«Հակաիշխանական ճակատը կարելի է աբողջովին ձևավորված համարել»

2013թ-ը, մեղմ ասած, շատ խոստոմնալից է մոտենում ավարտին:

Հակաիշխանական ճակատը կարել է աբողջովին ձևավորված համարել, չնայած, որ դրա որոշ անդամների չէր խանգարի պատասխանատվության զգացումի ավելացումը և թիմային աշխատնքի լծվելու պատրաստակամությունը, բայց սա երկրորդական և ժամանակի հարց է:

Խորհրդարանում և դրա պատերից դուրս տեղի ունեցող իրադարձությունները՝ ոչ իշխանական 4 խմբակցությունների ( ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն) հետևողական, համաձայնեցված ու միասնական գործողությունները, լրագրողների աննախադեպ ակտիվությունը, որպես ՀՀ արժանպատիվ, սեփական իրավունքների համար պայքարող քաղաքացիների և, վերջապես, այս ձմեռային, չխնայող ցրտի պայմաններում հարյուրավոր քաղաքացիների, քաղաքացիական խմբերի ցուցաբերած վճռականությունը, մինչև վերջ պայքարելու պատրաստակամությունը ապացուցեցին, որ այսօր գոյություն ունի մեկ օրակարգ, որի շուրջ համախմբումը հնարավոր է, այն է` Հայաստանի Հանրապետության փրկությունը: Համոզված կարելի է ասել, որ այս հաջողությունը բոլորի ձեռքբերումն է, յուրաքանչյուր անհատ կամ թիմ իր անփոխարինելի ներդրումն ունի այս ամենադժվար՝ համախմբման գործում: Այս նվաճումը հարկավոր է գնահատել, խնայել ու բազմապատկել:

Կասկածից վեր է, որ վերը շարադրված բոլոր խմբերը շատ շուտով կստանձնեն համաժողովրդական շարժման կազմակերպումն ու առաջնորդումը մեր անկախությունը, մեր ազատությունը աճուրդի հանած Սերժ Սարգսյանի խմբավորումից ազատվելու և Իրավական ու Բարեկեցիկ Հայաստան ձևավորելու նպատակով:

Միացո՛ւմ
Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ

Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը