Լրահոս

24.12.2013 10:13


«Էթիկայի նորմերը եթե խախտել եմ, ապա արել եմ ԳԻՏԱԿՑՎԱԾ»

«Էթիկայի նորմերը եթե խախտել եմ, ապա արել եմ ԳԻՏԱԿՑՎԱԾ»

Կարդացի թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքներ ԱԺ-ի դահլիճում եւ օթյակում իրականացրած ակցիայի մասին: Հարգում եմ բոլորի կարծիքները: Չեմ ցանկանում առանձին-առանձին անդրադառնալ մեղադրանքներին, բայց մի բան հստակ է՝ Ձեր մատնանշած էթիկայի նորմերը եթե խախտել եմ, ապա արել եմ ԳԻՏԱԿՑՎԱԾ, որովհետեւ ինձ համար ավելի գերակա է պետության եւ հասարակության շահը, քան տաքուկ սենյակում փափուկ բազկաթոռի մեջ մխրճված էթիկայից խոսելը: Ներողություն եմ խնդրում, որ Ձեր` լրագրության ոլորտի փորձագետներիդ ու էթիկայի մասնագետներիդ անունն ու հեղինակությունն այսօրվա իմ գործողություններով «խայտառակել» եմ: Իսկ Ձեր խորհուրդներից, ցավում եմ, բայց չեմ կարող օգտվել:

Գրիշա Բալասանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը